1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատապարտյալը թուք է ներարկել, որ տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

hraparak.am-ը գրում է.«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքում անտանելի պայմաններ են կալանավորների համար։ Այն հիմնարկի ամենասարսափելի հատվածն է համարվում։ Դատապարտյալներն ամեն քայլի դիմում են, ընդհուպ ինքնավնասման, միայն թե իրենց այստեղից տեղափոխեն։ Մասնաշենքի պատասխանատուն հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի հովանավորյալ, ըստ լուրերի, նրա ազգական Ռոման Հակոբյանն է։ Փետրվարին նա 4 օր խցում ծարավ էր պահել ցմահ դատապարտված Արսեն Գասպարյանին։ Սրան հետևեցին «ռազբորկաներ»  դատապարտյալի հետ, որին Հակոբյանը հայհոյել էր։ Վերջինս էլ պատասխանել էր, ինչի համար նրան անժամկետ նետեցին պատժախուց։ Ի նշան բողոքի նա կարեց բերանը։ Նամակները ՄԻՊ-ին և այլ պաշտոնյաներին դեր չխաղացին։ ՔԿՀ աշխատակցին էլ չպատժեցին կատարվածի համար։ Դատապարտյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը, հավանաբար, խրախուսվում է։ Մյուս կողմից, դատապարտյալները չեն սիրում խիստ ղեկավարների, բայց խստությունը հայհոյելու ու սադրելու մեջ չպետք է դրսևորվի։

Մեկ այլ դեպք, որին մամուլում դեռ անդրադարձ չի եղել։ 1989 թվի ծնված Ասատուր Ասատրյանը պահվում է 613 խցում։ Նա իր ոտքի մեջ թուք է ներարկել՝ ինքնավնասման արտառոց ձև, որը անխուսափելիորեն բերում է բարդությունների։ Այս դեպքում տեղափոխումը հիվանդանոց պարտադիր է։ Եթե դատապարտյալներին երկար պահեն բորբոքված վերջույթներով, ապա չի բացառվում, որ անհրաժեշտ լինի անդամահատել դրանք։ Ի՞նչ վատ դաս անհնազանդների համար։ 

Երիտասարդի մայրը պնդում է, որ որդուն չեն բուժում, նա մնում է «Արմավիրի» 6-րդ մասնաշենքում, ուռած ոտքով։ «Ասատուր Ասատրյանը ինքն իրեն թուք ներարկելուց հետո տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Այնտեղ նա բուժումներ է ստացել, անտիբիոտիկներ, «սիստեմա» է ընդունելդեղորայքային բուժում է ստանում, ինտենսիվ։ Նա այս պահին բժիշկների հսկողության տակ է, դրական դի նամիկա կա։ Բայց եթե կարիք լինի, Ասատրյանին կտեղափոխեն հիվանդանոց», - պատասխանեց մեզ ՔԿՎ մամուլի  գծով պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Ասատուրի մայրը, սակայն պնդում է, որ որդուն ընդամենը մի երկու ժամով տարել են բուժմաս, կտրել-մաքրել են ոտքը ու էլի հետ են բերել խուց։

Նա համոզված է, որ Ռոման Հակոբյանը և Տիգրան Նավասարդյանը իր որդուն տառապանքների մեջ են թողնում, որ դաս տան, որ մյուս անգամ խելոք մնա։ Այս պահին ևս մեկ դատապարտյալ կա 6-րդ մասնաշենքում՝ Արմեն Մամիկոնյանը, որը թախանձագին խնդրում է, որ իրեն տեղափոխեն 4-րդ մասնաշենք։ Նա ևս կոնֆլիկտ ունի Ռոման Հակոբյանի հետ և ճնշումների է ենթարկվում։ Օրինակ, օրերս վերանորոգման նպատակով քանդել են նրա խցի զուգարանը, և 4 օր չեն վերանորոգել, անհարմարություններ պատճառելով Մամիկոնյանին։ Իսկ այն, ինչ դրսի կյանքում կենցաղային մանրուք է, փակ գոտիներում տևական դեպրեսիայի պատճառ է դառնում։ Հակոբյանը հաճախ բղավում է Արմեն Մամիկոնյանի վրա, կամ լարում է նրա դեմ այլ դատապարտյալների՝ կամակատարների, որոնք հաճույքով կատարում են «շեֆի» հրահանգները, աշխատում է վիրավորել նրա ինքնասիրությունը, որ հունից հանել և կամ պատժախուց տանել, կամ էլ, ավելի վատ՝ քրեական գործ հարուցելու առիթ ստեղծել։ Արմեն Մամիկոնյանը համոզված է, որ Ռոման Հակոբյանն իրեն ճնշում է, քանի որ ժամանակին իրեն առաջարկվել է հեռախոսներ վաճառել,  բայց ինքը հրաժարվել է։ Հեռախոսների բիզնեսը կալանավայրում բավականին եկամտաբեր է։ Պարբերաբար բերդի ղեկավարությունը <<շմոն>> է անում, հավաքում է հեռախոսները դատապարտյալներից, հետո ՔԿՀ աշխատողները վաճառում են դրանք նույն դատապարտյալների վրա։ 

մանրամասն՝այստեղ:

Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan