VIDEO. Պետությունը սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների անցկացումը և նշել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ներկայացվելու են այն գերակա ոլորտները, որոնք համարվում են տնտեսության զարգացման համար արդյունավետ: