«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատներից 41.000.000 ՀՀ դրամ է հափշտակվել. «Փաստինֆո»
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Եղեգնաձորի մասնաճյուղի բանկոմատներից հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գումարի պակասորդը հայտնաբերվել է նախօրեին. երկու բանկոմատից, նախնական տվյալների համաձայն, հափշտակվել է 41.000.000 ՀՀ դրամ:
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը ևս հայտնի է, և ներկայումս միջոցներ են ձեռնարկում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հանցագործության հետքերը տանում են մասնաճյուղի սպասարկման բաժնի պետի ուղղությամբ: Կատարվածի վերաբերյալ բանկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որտեղ հետաքննություն է սկսվել: