«Սլավ Գրուպ» ընկերության ներկայացուցիչները՝ փաստեր են ներկայացնում.«Սլավ Գրուպ» ընկերությունը պատասխանատու է Հայաստանում մանկական կաթնային խառնուրդների դիստրիբյուցիայի համար
Տեւական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ուշի-ուշով թմբկահարում են այն մասին, որ «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը, ինչպես նաև, որ ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է կամ դրա ծագումը և ներմուծումն առնչություն ունի Ադրբեջանի հետ:
Մանկական կերը՝ ադրբեջանական չէ...
Ուշագրավն այն է, որ այս թեման ժամանակ առ ժամանակ, կարծես թե փոխանցումներով շահարկվում է տարբեր հարթակներում ու տրիբունաներում, եւ որ ամենազավեշտալին է` երբմեն էլ «Nutricia Nutrilon» մանկական կերի որակի ու նրա ծագումնաբանության հետ կապված խնդիրներով մտահոգ հարթակներում դժգոհության ձայնը, երեմն էլ բարձրացվում է անհասցե ու անանուն ճանապարհով. ինչը գուցեեւ կարող է իմպրովիզների ու կեղտոտ ջրում ձուկ բռնելու հայտնի բանահյուսության ժանրից լինել…
Ինչեւէ, այս եւ այլ հարցերի, եւ մասնավորապես «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ, այսօր Ֆորում մամուլի ակումբում փաստարված պարզաբանումներով հանդես եկան «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը, եւ եւ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բժշկական ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը:
«Սլավ Գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանը, նախ եւ առաջ հորոդորեց նման հրապարակումներ անելուց առաջ շտապողականություն չցուցաբերել, եւ հանիրավի չշահարակել լուրջ կազամակերպությունների անունները, ( այս դեպքում «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի) , որը որ լուրջ ճանապարհ է անցել շուկայում՝ մշտապես զբաղեցնելով առաջատարի դիրքերը:
Այնուհետեւ հայտնելով իր զայրույթն ու վրդովմունքը, բանախոսը եւս մեկ անգամ պաշտոնապես հերքեց տարածված լուրերը, թե NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը ադրբեջանական ծագում ունի, մյուս կողմից էլ ակնարկեց, թե ինչը կարող էր լինել գլխավոր նպատակն ու թիրախը, երբ փորձ էր արվել այստեսակ հրապարակումների միջոցով խուճապ եւ շփոթ առաջացնել սպառողների շրջանում: Երբ տարիներ շարունակ «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերը սպառվել է շուկայում, եւ երբեւէ՝ հասցեական դժգոհություններ ու բողոքներ չեն արձանագրվել՝մանկական կերի որակի ու նրա ծագումնաբանության հետ կապված:
Մարտիրոսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց նաեւ, որ այս պատմության մեջ մի տեսակ պատվերի ականջներ են նկատվում, եւ եւս մեկ անգամ պնդելով իրենց պաշտոնական տեսակետը, մեջբերեց հետեւյալ պարզաբանումը.
«Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծվող և Հայաստանի շուկայում սպառվող բարձրակարգ «Nutricia Nutrilon» մանկական կերի վերաբերյալ ոչ հավաստի, սուտ և ապատեղեկացնող նյութերի մեծ ալիք բարձրացավ՝ որի արդյունքում փորձ է կատարվել արատավորել «Սլավ Գրուպ» ընկերության գործարար համաբավը:
«Սլավ Գրուպ» ՓԲ ընկերությունը (այսուհետ նաև՝ ընկերություն) 2006 թվականից մինչ օրս հանդիսանում է «Nutricia» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում, և ընկերության կող¬մից «Nutricia Nutrilon» մանկական կերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ավելի քան 10 տարիների ընթացքում ամբողջությամբ իրականացվել է սննդի անվտանգության վերաբերյալ միջազգային նորմերին, ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նշված ապրանքի մակնշումն իրականացվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության 21 դեկտեմբերի 2006 թվականի N 1838-Ն որոշման պահանջներով սահմանված կարգով:
Նա նաեւ պաշտոնապես ստացված փաստաթղթերով մատնացույց արեց ԵՏՄ ՍԱՊԾ կողմից 24.03.2017թ. տրամադրված «Անասնաբուժական սերտիֆիկատը», որն աներկբա հաստատում է «Nutricia Nutrilon» մանկական կերի ծագման երկիրը՝ Լեհաստան, ինչպես նաև «Նուտրիցիա» ընկերության պաշտոնական պարզաբանումը, որում մասնավորապես նշված է.

«Վերջերս ԶԼՄ-ում բարձրացվեց Հայաստանում վաճառվող «Նուտրիցիա» ընկերության մանկական կաթնային խառնուրդի պիտակների վրա այլ լեզվի՝ ոչ հայերենի օգտագործման հարցը։ Դրա կապակցությամբ «Նուտրիցիա» ընկերության համար շատ կարևոր է Հայաստանում վաճառողների և ծնողների համար անել հետևյալ հայտարարությունը։
«Նուտրիցիա» ընկերությունը հասկանում է, որ ցանկալի է, որ պիտակների վրա գրառումը համապատասխանի այն երկրի լեզվին, որում սպառվում է մթերքը։ Սակայն, այդպիսի պիտակները մշակվում են վաճառքի ծավալի նվազագույն ապահովման դեպքում։ Այն երկրները, որոնք չեն կարող ապահովել նվազագույն ծավալ, հաճախ խմբավորվում են ըստ տարածաշրջանների։ Հայաստանի դեպքում, երկիր վաճառքի համար մատակարարված մթերքները բաշխվում են նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Վրաստանի և Մոլդովայի միջև։
Սույնով «Նուտրիցիա» ընկերությունը ուզում է վստահեցնել, որ մանկական կաթնային խառնուրդները, որոնք մատակարարվում և շուկայում վաճառվում են հայերենով արտադրվել են բարձր որակի սննդային արժեքով բաղադրիչներից, անվտանգ են և կարող են օգտագործվել մարդկանց կողմից։ Մանկական կաթնային խառնուրդները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար արտադրվում են «Նուտրիցիա» ընկերության Նիդերլանդներում, Լեհաստանում և Ռուսաստանում գտնվող գործարաններում։ Այդ գործարանները ապահովում են բարձր միջայգային ստանդարտներ։
«Սլավ Գրուպ» ընկերությունը պատասխանատու է Հայաստանում մանկական կաթնային խառնուրդների դիստրիբյուցիայի համար։ «Նուտրիցիա» ընկերությունը ամբողջությամբ վստահում է «Սլավ Գրուպ» ընկերությանը որպես Հայաստանում իր դիստրիբյուտերի»:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀ-ի պատկան կառույցների, այդ թվում նաեւ գյուղատնտեսության նախարարության կողմից չեն հնչել պարզաբանումներ ՝վերը նշված խնդրի վերաբերյալ, Մարտիրոսյանը հակադարձեց, ասելով, որ հարցը էլի շտապողականության եւ անտեղյակության արդյունք է, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամ-թերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ինտերնետային տիրույթում հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, ասելով հետեւյալը.
«Սլավ Գրուպ» ընկերությունում անցկացվող դիտարկումների շրջանակում պարզվել է, որ տուփի վրա ադրբեջաներեն նշումները որևէ կերպ չեն ենթադրում ապրանքի ադրբեջանական ծագում, քանի որ նույն տուփի վրա համարժեք նշումներ են կատարված նաև մի քանի այլ լեզուներով, և այստեղ չկա որևէ խախտում:
Հարկ ենք համարում արձանագրել, որ «Nutrilon» ապրանքատեսակը գրանցված է «Նուտրիցիա» ընկերության կողմից Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրոմ /կից ներկայացվում են քաղվածքներ/:
Հարցին, թե ինչո՞ւ է «Սլավ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը այս աղմուկի մեջ ինչ-որ ականջներ տեսնում, Մարտիրոսյանը կրկին հակադարձեց,որ տպավորությունն է այդպիսին: Եւ կրկին անգամ հղում անելով ընկերության պաշտոնական մեկնաբանությանը, մեջբերեց.«Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, լրագրողական հարթակը օգտագործում են վարկաբեկիչ և ոչ հավաստի տեղեկություններ տարածելու համար, որի նպատակը կա́մ սենսացիոն տեղեկատվությամբ սեփական վարկանիշի բարձրացումն է՝ այսպես կոչված «դեղին» մամուլին բնորոշ վարքագիծ, կա́մ էլ ծածուկ կերպով իրականացվում է մանկական կերերի իրացման շուկայի մեկ այլ մասնակցի ուղղակի պատվեր, որը ստեղծված պայմաններում միանգամայն ողջամիտ բացատրություն է: Մեզ անհանգստացնում է որոշ լրագրողների անպատասխանատու մոտեցումը, որոնք բացարձակ ստերը ներկայացնում են որպես փաստ Նման ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը արատավորում է բոլոր բարեխիղճ լրագրողների բարի անունը»:
Ինչ վերաբերում էր կոնկրետ Փաստ լրատվական օրաթերթում 2017 թ-ի հունիսի 20-ի թիվ 109/146 1-ին էջում լույս ընծայված հրապարակմանը, եւ past.am կայքում 2017 թ-ի հունիսի 20-ին ժամը 11:44-ին տեղ գտած «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի ներկրած մանկական կերը ադրբեջանական հետքեր է պարունակում» վերտառությամբ հրապարակմանը, Ա. Մարտիոսյանը նշեց, որ իրենք սահմանված ժամկետում, եւ պատշաճ կերպով խմբագրությանն են ներկայացրել «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Հերքման պահանջը, որտեղ եւս մեկ անգամ նշվել է , որ լրատվամիջոցը ՀՀ ներմուծված մանկական կերի վերաբերյալ մի շարք չճշտված անհիմն՝սուտ ու վարկաբեկող դատողություններ, գնահատականներ եւ մեջբերումներ է արել, որը որ արատավորում է «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բարի համբավն ու անունը:
Հետեւապես, եթե լրատվամիջոցը սահմանված ժամկետում, Զանգվածային Լրատվության Մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ չհրապարակի Սլավ Գրուպ ՓԲԸ-ի Հերքումը, եւ չներկայացնի ընկերության կողմից ներկայացված համապատաստան պարզաբանումները, ապա վեր բարձրացված աղմուկի, եւ հատկապես ընկերության բարի համբավն ու պատիվը արատավորելու համար (նախ եւ առաջ) , «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ն իր իրավունքները կվիճարկի իրավական հարթության մեջ:
Ի դեպ, «Սլավ Գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ի գիտություն անտեղյակ ԶԼՄ-ների նշեց, որ ընկերության հետ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը կապ չունի, եւ որ նրա անունը շահարկելը եւս անգիտության ու շահարկումների դաշտից է:
Այլ մանրամասներ՝տեսանյութում:
Հ.Գ
Կարծում ենք, շատ ժամանակ չի պահանջվի այս պատմությանը վերջ դնելու համար: Իսկ եթե հանկարծ մեծ ու երկար ականջներ դուրս գան այս թնջուկի տակից, ապա չի բացառվում, որ լուրջ ԱՃՊԱՐԱՐՆԵՐԻ անհրաժեշտություն իսկապես առաջանա՝ հանրության առաջ չխայտառակվելու ու «չվառվելու համար»…
