Կառավարության ապաշնորհության պատճառով Սևանա լճից նորից ջուր է հանվում. Որտե՞ղ է ծախսվել 30 մլն դոլարը. Մանե Թանդիլյան
ԱԺ արտահերթ նիստին այսօր Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Կառավարության` աղմկահարույց որոշումը` Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն ջրառ անել մինչեւ 270 մլն խմ։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ կրկին բացակայում են հանրային լսումները. «Այս ամենն ինձ համար հնչում է որպես կառավարության ապաշնորհության պատճառով Սևանա լճից նորից ջուր հանելու նախագիծ»:
Նա հարց հնչեցրեց՝ որտեղ են ծախսվել 30 մլն դոլարի կարգի գումարները, եթե մենք նորից ունենք ոռոգման ջրի հետ կապված խնդիր:
