Ոռոգման ցանցը ոչ թե հնամաշ է, այլ այդ խողովակները բոլորիս աչքի առաջ քանդվել և վաճառվել են. Սասուն Միքայելյան
ԱԺ արտահերթ նիստին այսօր Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց կառավարության աղմկահարույց որոշումը` Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն ջրառ անել մինչև 270 մլն խմ։
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին՝ 130 հազար շահառուից քանի՞ մարդ չի օգտվում ոռոգման ցանցից. «Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ ոռոգման ցանցը ոչ թե հնամաշ է, այլ այդ խողովակները բոլորիս աչքի առաջ քանդվել և վաճառվել են»:
Զեկուցողի խոսքով՝ Հայաստանում ոռոգման տարածքները կազմում են շուրջ 200 հազար հեկտար, ոռոգվում է կեսը: