Սա դասախոսի և ուսանողի հարցաքննություն չէ. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-ում գլխավոր դատախազի հաղորդման մասին
«Սա դասախոսի և ուսանողի հարցաքննություն չէ, քննություն հանձնելու մի պրոցես չէ»,- ԱԺ-ում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման մասին իր կարծիքը հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ հաղորդումն անթերի է, բոլոր հարցերի պատասխաններն ստացվել են:
«Այստեղ փորձ էր արվում դատախազության գործունեության մեջ ինչ-որ թերություններ գտնել: Եթե մենք խոսում ենք դատախազության անկախությունից, ապա պետք է հասկանանք, որ դատախազը անկախ է նաև մեզանից՝ պատգամավորներից»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:
