Քաղաքապետարանից դեռ չպրծած՝ «ֆիրդուսցիները» հիմա էլ հայտնվել են ՊԵԿ-ի տեսադաշտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները քաղաքապետարանի աշխատակիցներից դեռ չհանգստացած, հիմա էլ հայտնվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների տեսադաշտում:
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Ֆիրդուսի տոնավաճառի այն առևտրականներին, որոնք այս օրերին տեղափոխվում են այլ շուկա, «հյուր են գալիս» պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները մոտենում այլ շուկա տեղափոխվող առևտրականներին և հորդորում այդ ընթացքում առևտուր չանել առանց ՀԴՄ կտրոնի:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, և հիմա ֆիրդուսցի առևտրականները իրենց ապրանքները տեղափոխում են Երևան տոնավաճառ, բայց փաստորեն պայմանով՝ ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: