1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ինչո՞վ եք համոզված, որ կինն է ամուսնուն սպանել»․ կծիկը բացվում է

Մինչ մենք կուրծք ծեծելով խոսում ենք կանանց նկատմամբ բռնությունների մասին, փորձում հասկանալ, թե ինչպես կարող է կինը, ինչ էլ որ եղած լինի, կացնահարել քնած ամուսնուն, ինչպես կարող է ամուսինը խուրձ- խուրձ պոկել կնոջ մազերը, գրառումներ ենք ստանում, հոդվածների տակ, նրանցից դուրս։

Օրինակ, ինձ ուղղված գրառումների մեծ մասն այսպիսին է՝ ինչո՞վ եք համոզված, որ կինն է ամուսնուն սպանել։ Հարց, որին չես կարող պատասխանել, ու անկեղծ ասած, մտածում ես՝ ինչու՞ ենք շատ հաճախ առաջ ընկնում քննությունից։ Միաժամանակ մտածում ես՝ հենց այդ ծավալվող խոսակցություններն են պատճառը, որ կծիկը սկսվում է բացվել։ Օրինակ մեկը գրել էր․

Araqsia Xurshudyan 
Աաաաա էդ սիրուհու շնորհիվա եղել, որ կինը էդ օրինա եղել, որ սիրուհի չունենար, կնոջ հետ նորմալ կլինե՞ր․․․

Հետաքրքիրն այն է, որ գրողը Հայաստանում չի բնակվում ու ազատ արտահայտվում է։

Gayane Gevorgyan 

Տիկին լրագրող, եթե մեղքի մասին գաղափար ունեք, ինչու եք հանում իմ մեկնաբանությունը, ումի՞ց եք վախենում։ Դե բնական է, նրանից, ով վճարում է ձեզ, և վատ չի վճարում։ Մեղավորից կաշառք եք վերցնում, սուտ բարոյախրատական ելույթ եք ունենում, հոգեկան հիվանդ դարձածին դաստիարակ եք ձեզ կարգում, պղտորված ջուրն ավելի եք պղտորում, միայն մի բանի՝ փողի համար։ Ի դեպ, նորից կրկնեմ, ձեզ կաշառողը սպանվածի վերջին սիրուհին է, որը շատ հարուստ է։

Նշեմ, որ այս օգտատերը տարիքով է, էջում ոչ թե իր, այլ թոռան նկարն է և նրա առաջին գրառման մասին, եթե եղել է, ինքս տեղյակ չեմ, որովհետև միշտ ուշադիր հետևում եմ ցանկացած գրառման․ նրանց մեջ շատ բան եմ գտնում։ Ու եթե այս, ինչպես նաև այլ անձինք տեղեկացնում են, որ սիրուհին է եղել պատճառը ու վստահորեն են ասում, անգամ մեղադրում են լրագրողին, ով ի դեպ ոչ թե սիրուհուն չի ճանաչում, այլ չգիտի էլ, որ նման բան կա, ուրեմն նրանք պակաս վկայության աղբյուր չեն։ Առավել ևս, երբ հանդես են գալիս իրենց անվամբ, նույնը թե՝ ստորագրությամբ։

Շատ են գրառումները նաև, թե ի՞նչ գիտեք, որ ամուսինն է սպանել կնոջը։

Milen Lyusi
Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ կինն է սպանել

Ջեմսիդա Սարգսյան
Իհարկե համոզված չենք, որ կինն է կացնահարել

Hayarpi Falanjyan 

Սա գլուկոտրուկ է ամբողջությամբ, մի՞թե չեք ուզում հասկանալ, որ այս սպանության հետևում էլ մարդիկ են կանգնած, սա կնոջ գործ չէ, այլ տղամարդկանց արարք․․․

Գրառողների մի մասն էլ խորհուրդ է տալիս՝ մի դատի, որ չդատվես։ Աստվածաշունչ կարդացել են, բայց չեն ընկալել այն իմաստով, որ ճշմարտությունը բացահայտելու, արդարությունը գտնելու առումով կատարվող քայլերը դատողություն չեն։ Ու անտարբերությունը, ուրիշի ցավի նկատմամբ անտարբեր լինելն ու չարձագանքելը, ավելի մեծ չարիք է և պետք չէ նման դեպքում թաքնվել՝ «մի դատիր, որ չդատվես» աստվածային արտահայտության մեջ, որի իմաստը շատերի համար հասանելի չէ։

․․․ Ու այսօր կարդում եմ մարզպետի խորհրդականի եղբոր հայտարարությունը, որը ցնցող է՝ եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի․․․ Սա հուշում է, որ գրառումներին պետք է ավելի ուշադիր լինել ու եթե անգամ վիրավորում են քեզ, նրա մեջ փնտրես այն ռացիոնալ հատիկը, որ կօգնի գործի բացահայտմանը։ Լսենք եղբոր խոսքից միայն մի հատված․

«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է։ Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»։ Tert.am

Հիշեցնենք, որ 017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Սպանության գործով ձերբակալված է կինը։

Հասմիկ Բաբաջանյան   Hraparak.am

Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan