Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ ավտոմեքենան կառավարությունը աճուրդի է հանել. այն գնահատվեց 17 մլն դրամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ պետական գույքը մասնավորեցնելու մի նախագիծ, որը գործադիրի անդամներին էր ներկայացրել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Մասնավորեցվող գույքը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած, 1982 թվականին արտադրված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան է: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
