Կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 5-9-ը կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որը ղեկավարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԸ տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հաձնաժողովի 12-րդ նիստի» արձանագրությունը:
