1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

video «Ձեր կուրսեցի դոդիկները…». ԵՊՀ ուսանողների «ռազբիրատը» ավարտվել է սպանությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ  Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև Դավիթը, Հասմիկը, Լիլիթը, Վահեն ու գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Ընկերություն են արել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Դասընկերները համալսարան ընդունվելուց հետո էլ շարունակել են հանդիպել ու ընկերություն անել:

Միաժամանակ նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Այս մրցանակի ստացումից հետո, երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները նորից հանդիպել են պետհամալսարանում, սկսել են կատակել Մարտիրոսյանի ստացած մրցանակի վերաբերյալ, նա էլ ասել է մոտավորապես հետևյալը՝ ձեր կուրսեցի դոդիկները թող առնեն քարտը, իրենք գրքերը վերցնեն, ինձ գումարը տան:

Չնայած հավաքվածները մտերմություն անող երիտասարդներ էին, բայց հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորողներից ինչ-որ մեկը հասցրել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը վիրավորվել  ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անող տղայից:

Կարեն Չատիկյանը նախ համակուրսեցի Հասմիկից փորձել է ճշտել Ռաֆիի հեռախոսահամարը, իսկ երբ աղջիկը համարը չի տվել, Չատիկյանն ու համակուրսեցի մի քանի տղաներ ցանկություն են հայտնել անձամբ հանդիպելու Ռաֆի Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ում հասցեին է նա ասել «դոդիկներ»:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ռաֆի Մարտիրոսյանին  զանգել ու հանդիպման մասին տեղեկացրել են Դավիթն ու Վահե Մուրադյանը:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Անչափահաս տուժող Ռաֆի Մարտիրոսյանը դատարանի հարցին պատասխանեց, թե չի հաշտվել Կարեն Չատիկյանի հետ, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, և ամբաստանյալ Կարեն Չատիկյանն ասաց, թե չի ցանկանում դիրքորոշում հայտնել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ հարցաքննել անչափահաս տուժող Ռ. Մարտիրոսյանին, տուժողի իրավահաջորդին, ապա՝ վկաներին, այնուհետև հետազոտել գործում առկա այլ ապացուցներն ու փաստաթղթերը, վերջում հարցաքննել ամբաստանյալին:

Տուժող Ռաֆի Մարտիրոսյանը իր ցուցմունքում հայտնեց, թե ինքը վիրավորական իմաստով չի ասել «դոդիկներ» բառը: «Դոդիկները», իր պատկերացմամբ, այն ուսանողներն են, ովքեր սիրում են սովորել: Երբ ընկերական կատակախառն խոսակցության ժամանակ առաջարկել է իր մրցանակը վաճառել դասընկերների համակուսեցի «դոդիկներին» ու նրանցից կանխիկ 10 հազար դրամ ստանալ, որպես «դոդիկ»՝ որևէ կոնկրետ անձի նկատի չի ունեցել, ասել է ընդհանրական ու ոչ վիրավորական իմաստով:

Ռաֆին ասաց, թե ինքը չի իմացել, որ իր արտահայտությունը փոխանցվել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համապատասխան կուրսի ուսանողներին:

Երբ դեպքի օրը զանգել են Դավիթն ու Վահեն, ասել են պարզաբանման վերաբերյալ, Ռաֆին մտածել է, թե իր ասածը սխալ է հասկացվել, նա գնացել է հանդիպման, որպեսզի բացատրի, թե կատակով է ասել ու կոնկրետ անձանց նկատի չի ունեցել:

Բացօթյա տաղավարի աջ կողմում նստել են Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, վերջինիս ընկերուհի Անին, իսկ ձախ կողմում՝ Ռաֆիից պարզաբանում պահանջող Կարեն Չատիկյանը, նրա ընկերներ Քաջիկն ու Գևորգը: Նրանց միջև տաղավարի սեղանն էր, որն ամրացված էր գետնին:

Ըստ Մարտիրոսյանի՝ խոսակցությունը սկսել է Կարեն Չատիկյանը: Նա հարցրել է. «Ի՞նչ արտահայտություն եք թույլ տվել»: Նա իմացել է՝ կոնկրետ ով է արել այդ արտահայտությունը:

Ըստ Մարտիրոսյանի՝ ինքը պատասխանել է՝ ասելով, թե արտահայտությունը կոնկրետ ոչ մեկին, այդ թվում՝ ներկաներին, ուղղված չէր: Հարցրել է Կարենին՝ ձեր կուրսում դոդիկներ կա՞ն: Նա պատասխանել է՝ չկան: Ինքն էլ ասել է՝ ուրեմն ձեր կուրսի մասին չեմ ասել:

Ըստ Մարտիրոսյանի՝ Կարեն Չատիկյանը շարունակել է «վատ տոնով» խոսել, ասել է՝ չպիտի էդպիսի արտահայտություն անեիր: Տոնը բարձրացնելու համար Չատիկյանին դիտողություն է արել Վահեի ընկերուհի Անին: Եվ, ըստ Ռաֆիի, Կարեն Չատիկյանը բռունցքով հարվածել է Անիի դեմքին՝ նրա ընկեր Վահեի ներկայությամբ:

Այդ հարվածից հետո սկսվել է քաշքշուկն ու իրարանցումը: Վահեն բարձրացել է տաղավարի սեղանին: Ռաֆին էլ է բարձրացել՝ Վահեի կողքին լինելու համար, բայց սայթաքել ու վայր է ընկել: Երբ տեղից բարձրացել է, դանակ է տեսել Կարեն Չատիկյանի ձեռքին ու տեսել է, որ նա այդ ձեռքով անընդհատ հարվածելու «կտրուկ շարժումներ» է անում Վահեի ուղղությամբ, իսկ Վահեն փորձում է պաշտպանվել: Վահեին պաշտպանելու նպատակով Ռաֆին էլ է մոտեցել ու դանակի հարվածներ է ստացել ձախ ոտքի ու ձախ ձեռքի շրջաններում՝ լուրջ վնասվածքները եղել են ոտքի շրջանի վնասվածքները, վնասվել են նաև ձախ ձեռքի մատները:

Այս իրարանցման մեջ բեկում են մտցրել շրջակա բնակիչների ձայները: Ըստ Ռաֆիի՝ Կարենը, լսելով այդ ձայները, դիմել է փախուստի, փախել են նաև Քաջիկն ու Գևորգը: Վերջիններիս կողմից որևէ գործողություն տուժող Ռաֆին դեպքի պահին չէր տեսել:

Երբ Կարենն ու ընկերները փախել են, Ռաֆին ու Վահեն էլ դուրս են եկել տաղավարից, ու Վահեն ընկել է: Տեսել են, որ նա վնասվածքներ ունի սրտի շրջանում: Նրան պառկեցրել են տաղավարի սեղանին, բայց Վահեն արդեն ի վիճակի չէր խոսելու…

Պատասխանելով կողմերի հարցեին՝ Ռաֆի Մարտիրոսյանն ասաց, որ ինքն ու Վահեն պարզաբանման էին գնացել ո՛չ կռվելու, այլ հաշտվելու նպատակով: Իրենց մոտ որևէ առարկա չկար:

Ռաֆին տեսել էր Չատիկյանի ձեռքի դանակը, որը նրա պատկերացմամբ մեծ դանակ էր, բայց ներկայումս այն տեսնելու դեպքում դժվար թե ճանաչի, քանի որ բռնակը չի տեսել:

Ռաֆին ասաց, որ Վահեն ցանկանում էր դանակը վերցնել Կարենի ձեռքից՝ պաշտպանական նկատառումով, բայց չէր կարողանում, իսկ Կարենը շարունակում էր հարվածներ հասցնել վնասելու դիտավորությամբ: Վահեն ու Կարենը դեմ դիմաց էին:

Դանակը Կարենի ձեռքից ինքն էլ է փորձել վերցնել, բայց չի կարողացել, Կարենը հարվածներ է հասցրել իր ոտքին, վնասել է ձեռքը:

Ըստ Ռաֆիի՝ Կարենը հարվածներ էր հասցնում ու «չէր հանգստանում»: Ինքը կոնկրետ դանակի երեք հարված է ստացել ձախ ոտքի վերին, միջին ու ստորին մասերում:

Պատասխանելով ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լիանա Գրիգորյանի հարցերին՝ Ռաֆին ասաց, թե Կարեն Չատիկյանն այնպիսի հարված չէր ստացել, որ վայր ընկներ: Նրա ընկնելն ինքը չի տեսել: Թե ինչ դիրքից է Չատիկյանը դանակով վնասել իր ոտքի ստորին հատվածը, Ռաֆին ասաց, թե չի հիշում:

Ռաֆին ասաց, թե դեպքի ընթացքում իրենք չեն հայհոյել, իսկ Կարեն Չատիկյանը Անիին հարվածելուց հետո հայհոյել է իրենց բոլորին:

«Դոդիկ» արտահայտության համար ներողություն խնդրելու առաջարկ չի եղել,  պարզաբանողական խոսակցությունն  էլ շատ կարճ է տևել: Ըստ Ռաֆիի՝ քանի որ ինքն անհասցե էր ասել «դոդիկ» արտահայտությունը, որևէ մեկից ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսել:

Հարցաքննության ավարտին Ռաֆի Մարտիրոսյանն ասաց, որ իր բուժման համար իրենք ծախսեր արել են: Քաղհայցի պահանջ դեռևս ներկայացված չէ: Տուժող Ռաֆին դատարանի հարցին պատասխանեց, թե ամբաստանյալ Չատիկյանի համար պահանջում է խիստ պատիժ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Վահե Մուրադյանի հայրը, համարյա բան չասաց, նա ներկա չէր եղել դեպքին, իմացել էր ուրիշներից: Երբ ամբաստանյալի շահերի պաշտպանը ցանկություն հայտնեց ըստ երևույթին ՝ցավակցական բառեր ասել տուժողի իրավահաջորդին, վերջինս ասաց, թե չի ցանկանում լսել: Իր որդու՝ Վահե Մուրադյանի մասին որդեկորույս հայրն ասաց, որ Վահեն «հա՛մ ակտիվ էր, հա՛մ հանգիստ, նա խելացի էր, բազմակողմանի զարգացած», փողոցային կռիվների սիրահար չէր, ոստիկանության հետ երբեք առնչություն չէր ունեցել:

Տուժողի իրավահաջորդը պահանջեց Կարեն Չատիկյանին պատժել «օրենքի շրջանակներում»: Նա դեռևս քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Գործով 9 վկաներ են դատակոչված:

Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 6-ին, դատարան կհրավիրվեն դատակոչի ցուցակով առաջին  5 վկաները:

 

 1in.am

 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan