Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը
95 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենահարուստ կինը և ֆրանսիական L'Oreal ընկերության ժառանգորդը՝ Լիլիան Բետտանկուրը, հայտնում է Franceinfo-ն՝ հղում կատարելով հանգուցյալի դստերը՝ Ֆրանսուազա Բետտանկուր Մեյերին: Վերջինիս խոսքով՝ մայրը մահացել է անցյալ գիշեր, իր տանը: «Մայրս հեռացավ խաղաղությամբ»,- ասել է Ֆրանսուազան: Նա հավելել է, որ հոկտեմբերի 21-ին Լիլիան Բետտանկուրը կդառնար 95 տարեկան: 2017թ, հունիսին Challenges ամսագիրը հրապարակել էր աշխահի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որտեղ երկրորդը Լիլիան Բետտանկուրը զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը՝ 35.8 միլիարդ եվրո կարողությամբ: