1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ ավելի քան չորս սերունդ

Ինչպե՞ս հայրենիքից հեռու հայ մնալ․ Մեգերյան ընտանիքի բանաձևը

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաք Երևանի սրտում՝ Կարապի լճի հարևանությամբ, բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: 

 

Այդ խճանկարը պատրաստելու համար պահանջվել է շուրջ 900 հազար կտոր քար՝ մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար…

Խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։

Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ ավելի քան չորս սերունդ:
1917թ-ին. Մեգերյաները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկեությոնը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորորդ սերնդի ժամանակաշրջանին:
Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որոնց հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագուն ոճի
սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիրառեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական տեխնոլոգիաները` այպիսով ստեղծելով «ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»: Րաֆֆի Մեգերյանի որդին՝ Հովհաննես Մեգերյանը պատմեց՝ Մեգերյան ընտանիքը ուրախ է և, միաժամանակ, հպարտ, որ կարողացել է մայրաքաղաք Երևանին այդպիսի նվեր մատուցել։

Անդրադառնալով հայկական գորգերին՝ Հովհաննես Մեգերյանը շեշտեց՝ վստահաբար կարելի է ասել՝ դրանք պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

«Վերջին 15 տարիների ընթացքում հայաստանյան մասնաճյուղը մեր բիզնեսի համար կարևոր մաս է կազմում։ Հայկական գորգերը բարձր որակ ունեն և, միևնույն ժամանակ, գեղեցիկ են։ Ես կարող եմ ասել՝ աշխարհում ոչ մի տեղ չկան այնքան սիրուն գորգեր, ինչպիսիք կան Հայաստանում: Մենք Հայաստանում դեռ այլ ծրագրեր էլ պետք է իրականացնենք. սա առաջինն էր: Քաղաքապետարանը մեզ օգնեց, և մենք կարողացանք մեր ծրագիրն իրականություն դարձնել, այսինքն՝ Երևանի կենտրոնում տեղադրվեց այսպիսի գեղեցիկ մշակութային կոթող: Հնարավոր է՝ ամիսներ անց կամ մյուս տարի Երևանը գեղեցկացնենք ուրիշ գորգերով և մշակութային գեղեցիկ զարդանախշերով: Փորձելու ենք մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնել»,– նշեց Հովհաննես Մեգերյանը:

 

Վերջինս մի գաղտնիք բացեց․ հայկական գորգերը տարբերվում են ոչ միայն զարդանաշխերով, այլև հանգույցներով․ գորգերից լավ հասկացող մարդիկ դա կարողանում են հասկանալ միանգամից՝ գորգին նայելով։

«Երեք տարբերակիչ երևութներ կան, որոնք կարող են վկայել՝ տվյալ գորգը հայկական է։

Հայկական գորգերի նախշերի հանգույցները զույգ են, իսկ, օրինակ, պարսկական գորգերը մեկ, մեկ ու կես հանգույց են ունենում։ Գորգը շատ ավելի լավ որակ է ունենում, եթե գործված է զույգ հանգույցով։ Բացի այդ՝ պետք է ասել՝ այն գույները, որոնք կան հայկական գորգերի մեջ, յուրահատուկ են։ Այդ գունանյութերը պատրաստվում են բնական ճանապարհով․ սարերի ծաղիկներից պատրաստվող գունանյութեր են դրանք։ Հենց այդ պատճատով է, որ հայկական գորգերի գույները պահպանվում են հարյուրավոր տարիներ, չէ՞ որ դրանց գունանյութերը պատրաստված չեն քիմիական նյութերով, այլ օրգանիկ նյութերով։ Եվ, վերջապես, անպայման պետք է կարևորել մի փաստ․ մեր գորգերը գործվում են հայի ձեռքերով, իսկ հայ ժողովուրդը հզորագույն մշակույթի կրող է։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր մշակութային արժեքները և փոխանցել գալիք սերունդներին»,- շեշտեց Հովհաննես Մեգերյանը։

Վերջինս շեշտեց՝ Մեգերյան ընտանիքը մշտապես կարևորել է հայապահպանության գործոնը։
«Հայապահպանությունը մեր ընտանիքի համար, իսկապես, կարևոր է։ Մենք մեր տանը մշտապես հայերեն ենք խոսել։ Բոլորս ուզում ենք, որ մեր զավակները հայերի հետ ամուսնանան․ դա ևս կարևոր գործոն է հայապահպանության հարցում։ Ես ուրախությամբ կարող եմ ասել՝ ինձ բախտ է վիճակվել ամուսնանալ հայուհու հետ․ կինս բեյրութահայ է։ 
Ես ծնվել եմ Նյու Յորքում, բայց մինչև հինգ տարեկան հասակը միայն հայերեն եմ խոսել, հետո նոր դպրոց գնալիս եմ անգլերեն սովորել։ Մեր նպատակն այն է, որ մեր զավակները պահպանեն հայոց լեզուն, մշակույթը և այն փոխանցեն եկող սերունդներին։ Նույնիսկ հայրենիքից հեռու լինելով՝ հայը պետք է հայ մնա», - եզրափակեց Հովհաննես Մեգերյանը։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan