1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կարեն Բոթոյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդես է եկել հաշվետու մամուլի սուլիսով, որի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչ օրս մարզում իրականացված աշխատանքները:

Ասուլիսի ընթացքում Կարեն Բոթոյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ գյուղատնտեսության, բնապահպանության, կրթության, առողջապահության, «Մաքուր Հայաստանե ծրագրի արդյունքների, ներդրումների և կենսական կարեւորության այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:

Մարզպետ Կարեն Բոթոյանը մասնավորապես նշել է, որ 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մարզում միայն միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել է շուրջ 8,3 մլրդ. դրամի ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել է մինչև 200 աշխատատեղ: Ընդհանուր առմամբ՝ ծառայությունների ծավալը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 9 միլիարդ 092.3 մլն. դրամ, որը մեկ բնակչի հաշվով կազմում է 39.4 հազ․դրամ։ Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 138 հազ. 300 մարդ , որոնցից զբաղվածների թիվը՝ 127հազ 700 մարդ, այդ թվում՝ 55 հազ. գյուղացիական տնտեսություններ:

Գործազուրկների թիվը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է, ըստ մարզի զբաղվածության կենտրոններում գրանցվածների, 5821 մարդ, իսկ աշխատանք փնտրողների թիվը 6711 է:

2017-2018 ուսումնական տարում դպրոցականների թիվը մարզում փաստացի կազմում է 28447 աշակերտ: Մարզային ենթակայության դպրոցներում ձևավորվել է 1438 դասարան՝ 26956 աշակերտով, իսկ հատուկ դպրոցում՝ 6 դասարան՝ 40 աշակերտով: Ներառական կրթություն են իրականացնում 6 դպրոցներ՝ 123 աշակերտով:

2017 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի 92 համայնքներից 30-ում գործում են 46 մանկապարտեզ` 116 խմբով, ուր հաճախում են 3392 երեխա:

ՀՀ Գեղարքունիքի մարզում գործում է 171 մշակութային օջախ:

Մարզի 15 համայնքներում մշակութային օջախներ չկան: Հիմնանորոգված են 19 մշակութային կազմակերպությունների շենքեր, որոնցից 12-ը՝ մշակույթի տուն, 4 գրադարան և 3 գեղագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ: Կառուցվում է 2 նոր շենք՝ Լիճքում՝ մշակույթի տուն, Գավառում՝ թատրոնի շենք, որը շուտով կհանձնվի շահագործման), իսկ ՀՀ պետական բյուջեիմիջոցներով վերանորոգվում է Սևանի մշակույթի տունը: Մարզի մարզադպրոցներում գործում է 155խմբակ, ուր աշխատում են 79 մարզիչ-մանկավարժներ, հաճախում 1845 մարզիկներ: 2017 թվականին2016 թվականի հետ համեմատ մարզադպրոց հաճախողների թվաքանակը ավելացել է 2,1 % -ով:

Գյուղատնտեսության ոլորտոմ 2017-2018 թթ.-ին իրականացվել են հետևյալ ծրագրերը՝

2017թ.-ի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների շահառուների կողմից վճարվել և մատչելի գներով ձեռք է բերվել՝ 27.75 տոննա գարնանացան ցորենի, 71.54 տոննա գարնանացան գարու, 0.9 տոննա հնդկացորենի, 0.31 տոննա առվույտի, 2 տոննա կորնգանի, 1.43 տոննա ոլոռի, 1.08 տոննա սիսեռի և 30 կգ եգիպտացորենի բարձրորակ սերմեր: Գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է: Պետական աջակցության ծրագրերով 2017թ.-ին մարզին հատկացվել և ներկրվել է ազոտական, ինչպես նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութեր: Ծրագրից օգտվել են մարզի 74 համայնքների շահառուներ: Հատկացվել է 928 հազ. 400լիտր դիզվառելիք: Աշխատանքներ են տարվում մարզում ինտենսիվ այգիներ հիմնելու, հակակարկտային ցանցեր և կաթիլային ոռոգում անցկացնելու վերաբերյալ: Արդեն Շորժա համայնքում 10 հա տարածքի վրա հիմնվել է կաթիլային ոռոգմամբ ծիրանի ինտենսիվ այգի, ևս 40 հա- ի հիմնումն ընթացքի մեջ է:

2017 սեպտեմբերի 8-ի դրությամբ մարզի շահառուների կողմից լիզինգային եղանակով ձեռք է բերվել 10 տրակտոր և 8 գյուղգործիքներ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների 2017թ. բյուջեների ընդհանուր եկամուտների պլանային թիվը կազմել է 5 մլրդ. 902 մլն. 497 հազար 500 դրամ, որի դիմաց 01.10.2017թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 4մլրդ. 134 մլն 98 հազ. 200 դրամ, կատարողականը ըստ համամասնությունների կազմել է 95.6%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 70.0%: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի նկատմամբ կատարողականը կազմել է 103.9%, կամ բացարձակ թվերով ավել է կատարվել 153 921,5 հազ. դրամ: Ընդամենը պլանային եկամուտների մեջ դոտացիան կազմում է 4 մլրդ. 341 մլն. 615 հազ. 300 դրամ կամ 73.5%:

Մարզի 91 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 9 ամսվա կտրվածով կազմում է 86.7%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 59.3%: Նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կատարողականը ավել է կատարվել 13.8%-ով, կամ պլանային առաջադրանքը ավել է կատարվել 158 մլն 56 հազ. դրամով:

Ասուլիսի ընթացքում Կարեն Բոթոյանը հավելել է նաև, որ համայնքային բյուջեների սեփական եկամտային մասը 10-ից 20%-ի չափով ավելացնելու վերաբերյալ հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, որի արդյունքում այս պահի դրությամբ 2017թ. սեփական եկամուտների ավելպլանավորումը 2016թ. նկատմամբ կազմում է 13.2% կամ 172 մլն. 399 հազ. 200 դրամ:

2017 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 359.6 մլն. դրամ: 2017 թվականին նախատեսված աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և մինչև տարեվերջ կիրականացվի 6.56 մլրդ. դրամի ներդրումներ, որից 2.95 մլրդ. դրամը՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին, իսկ 3.61 մլրդ. դրամը՝ այլ ծրագրերի հաշվին:

ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստանե ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել և քարտեզագրվել է թվով 138 աղբավայրեր և աղբակույտեր, որից 29-ը ամրագրված է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: 2017թ. մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում համայնքների կողմից փակվել է 88 աղբավայր և աղբակույտ: 2017թ. հուլիսի 1-ին անցկացվել է համամարզային շաբաթօրյակ: 2017թ. հուլիսի 29-ին մարզում անցկացվել է երկրորդ համապետական շաբաթօրյակը, որին մասնակցել է թվով 7000 մարդ, 212 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում փակվել է թվով 7 աղբավայր: Փակված աղբավայրերի թիվը կազմում է 95: Փակման ենթակա աղբավայրերն են 14-ը, մինչև տարեվերջ կփակվի եւս 7 աղբավայր:Միջոցներ են ձեռնարկվել տնտեսվարող սուբյեկտների կողմից աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրերի կնքման ուղղությամբ: 01.10.2017թ. դրությամբ կնքվել է 1725 պայմանագիր, իսկ 01.09.2017թ. դրությամբ արդեն ունենք 858 պայմանագիր, որն աճել է 842-ով կամ 101%-ով: Աղբահանության դրույքաչափեր է սահմանել թվով 60 համայնքում:

Ասուլիսի ընթացքում Կարեն Բոթոյանը մանրակրկիտ ներկայացրեց նաև վերոնշյալ ոլորտնրեում առկա հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ իրականցվում են հստակ քայլեր: Գեղարքունիքի մարզպետը նշել է նաև, որ իր աշխատանքի առանցքային ուղղություններից եղել և շարունակել է մնալ փոքր բիզնեսին աջակցությունը, հավելել է նաև, որ շարունակելու է անձամբ այցելել մարզի նորաբաց արտադրամասեր ու հիմնադրված ընկերություններ և անելու է իր լիազորությունների շրջանակներում հնարավոր ամեն բան՝ մարզի տնտեսական վիճակը բարելավվելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզպետարան

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan