1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քաղաքապետի ոսկե մեդալներ և Երևանի պատվավոր գործչի կոչումներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին, հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատար Արման Հակոբյանին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Աշոտ Սարգսյանին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ Արարատ Ավագյանին, ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանին, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին:

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ձեռքբերումների և բարեխիղճ աշխատանքի համար Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ձեռքբերումների համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով են պարգևատրվել Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը և խմբավար, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար էլ «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրվել են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը և «Երևանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Վարդումյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պարգևների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել մասնագիտական իրենց գործունեությունը` սեփական ներդրումն ունենալով Սիրո քաղաք Երևանի զարգացման գործում:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan