Բաքվեցի ժամկետանց պաշտոնյան նորից բաց թողեց լռելու և իր ողջ սահմանափակությունը չցուցադրելու հնարավորությունը. Տիգրան Բալայանը Նովրուզ Մամեդովին
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Մամեդովն այսօր հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խախտել է պայմանավորվածությունը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը հանդիպման մասին հայտարարությամբ է հանդես եկել:
Ի պատասխան մամեդովի այս հայտարարությանը ՀՀ ԱԳՆ խոսնակը Twetter-ի իր էջում գրել է. «Բաքվեցի ժամկետանց պաշտոնյան նորից բաց թողեց լռելու և իր ողջ սահմանափակությունը չցուցադրելու հնարավորությունը»:
