ԱԺ նիստը՝ ուղիղ. պարտադիր քննարկման ենթակա հարցերից է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագիծը
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կշարունակի իր հերթական քառօրյա նիստի աշխատանքները:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նստաշրջանի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից են նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ նախագիծը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» և այլ օրենքների նախագծեր:
Հերթական նիստերի օրակարգի հարցերից են «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և այլ նախագծեր:
