Ոստիկանությունն ունի նաև արտաբյուջե, որն իրենց հնարավորություն է տալիս որոշակի այլ ծրագրեր իրականացնել․ փոխոստիկանապետ
ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը չի դժգոհում այն փաստից, որ այս տարի ոստիկանությանը 500 մլն դրամ ավելի քիչ գումար են տրամադրում:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե ոստիկանությունը միշտ է բավարարվում նրանով, ինչ իրենց տրամադրում են:
«Իհարկե, ամեն բյուջե ունի իր թերությունները, ու միշտ քիչ է լինում, բայց այն խնդիրները, որոնք մեր առջև դրված են, պետք է կատարենք տրված հնարավորությունների ու ռեսուրսների շրջանակներում»,- ասաց Եղիազարյանը:
ՀՀ ոստիկանապետի տեղակալը նկատեց, որ ոստիկանությունն ունի նաև արտաբյուջե, որն իրենց հնարավորություն է տալիս որոշակի այլ ծրագրեր իրականացնել:
