1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

photo «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալը մոտենում է ավարտի՞ն. դերասանուհի Էմմա Մանուկյանը մանրամասներ է պատմում

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ, որ նկարահանում են վերջին սերիաները: BlogNews.am-ը զրուցեց դերասանուհու հետ՝ թեմայի մանրամասներին ծանոթանալու համար: Պարզվեց՝ ինֆորմացիան սխալ է. որոշ փոփոխություններ են եղել, և նկարահանման աշխատանքները դեռ շարունակվում են:

«Ճիշտն ասած՝ դեռ չգիտենք էլ՝ երբ ենք նկարահանելու վերջին սերիաները: Առավել մանրամասնել չեմ կարող. թեման մեր պրոդյուսերների իրավասության շրջանակում է»,- ասաց դերասանուհին:

Էմմայի խոսքով՝ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ սցենարային առումով բեկումնային փուլում է հեռուստասերիալը: Փակագծերը բացել ու ասել, թե կոնկրետ ինչ է լինելու, իհարկե, չի կարող, բայց վստահեցնում է՝ լարված ու հետաքրքիր սերիաներ շատ են լինելու:

Շուտով կլրանա նախագծի մեկ տարին: Տևական ժամանակ է՝ Էմման «ապրում է» Արևիկի կերպարում ու ասում է, որ հերոսուհին իր մի մասն է դարձել: Չնայած դրան՝ նմանություններ գրեթե չկան իր և Արևիկի կերպարի միջև. «Նրան ամեն ինչ ավելի դժվարությամբ է տրվում, իսկ իմ դեպքում այդպես չէ: Ուզում եմ նշել, որ շատ լավ խմբում ենք աշխատում: Ունեմ շատ լավ խաղընկերներ, որոնց հետ աշխատելը մեծ հաճույք է: Արդեն մեկ ընտանիքի պես ենք, ու կարծում եմ՝ մեր համախմբված թիմն ու անձնվեր աշխատանքն իրենց արդյունքները տալիս են: Արդեն 220-րդ սերիային ենք հասնում, բայց հետաքրքրությունը նախագծի հանդեպ չի կորչում, եթե չասեմ, որ ավելանում է»,- նկատեց դերասանուհին:

Ինչպես գիտեք, «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նկարահանվում է նաև Էմմայի ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը: Չնայած դրան՝ նրանց կերպարները միմյանց չեն առնչվում, միասին գրեթե չեն աշխատում. «Ես, կարելի է ասել, չեմ զգացել, որ ամուսինս ներկա է նկարահանման հրապարակում, որովհետև շատ քիչ դեպքերում ու փոքր տեսարաններում ենք իրար հետ եղել: Մեր հիմնական գծերն առանձին են»,- նշեց դերասանուհին:

Սերիալում նկարահանվելուն զուգահեռ՝ Էմմա Մանուկյանը խաղում է նաև Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Ասում է՝ համատեղելն այնքան էլ հեշտ չէ, բայց իր գործընկերների շնորհիվ դա հնարավոր է դառնում. «Ժամային առումով փորձում ենք այնպես անել, որ ո՛չ թատրոնը, ո՛չ էլ հեռուստանախագիծը չտուժեն: Իհարկե, դրանք երկու լրիվ տարբեր աշխարհներ են թե՛ դերասանական աշխատանքի և թե՛ առօրյայի տեսանկյունից: Գիտեք, սերիալային ռեժիմը շատ դաժան է, ժամանակատար, շատ էմոցիաներ ու արագություն պահանջող, իսկ թատրոնում ավելի հանգիստ ենք աշխատում, ավելի կանոնակարգված: Բայց դերասանի համար օգտավետ է այն փաստը, որ հետո այդ արագությունը բերում ենք թատրոն, այսինքն՝ կերպարին արագ ընտելանալը, բարդ տեսարաններին շատ արագ պատրաստվելը և այդ տեսարաններում ճիշտ աշխատելը: Համենայն դեպս, ինձ մոտ այդպես է, ես այդ փոփոխությունն ինձ վրա զգում եմ»:

Էմմայի խոսքով՝ աշխատանքային նոր առաջարկներ դեռ չկան, քանի որ ներկայիս նախագծի հետ պայմանագրեր ունեն կնքած ու դեռ չգիտեն էլ՝ նկարահանումները որքան կտևեն: Առայժմ կենտրոնացած է հեռուստասերիալում իր աշխատանքի վրա:

 

Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan