Երեկ Բարեկամավանում ադրբեջանական գնդակը 10 սմ բարձրությամբ անցել է բնակչի գլխի վրայով.armtimes.com
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը 17:00-ից մինչեւ 19:00 պարբերաբար գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հակառակորդը կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ, որի արդյունքում վնասվել է բնակիչների տան պատերը, պատուհանները եւ տանիքները:
«Լուրջ բաներ չկա: Մեկի պատուհանն է կոտրվել, մյուսի տանիքն է վնասվել: Պատնեշներ կան, որոնք միայն դպորցի տարածքում են, բայց ամբողջ գյուղը պաշտպանված չէ: Սա մեզ համար սովորական է, վախենալու բան չկա, ամենքս մեր գործին ենք»,- ասում է Միքայելյանը:
մանրամասն՝այստեղ:
