24-ամյա նկարչուհի Էմմա Թումանյանի հուզիչ գրառումը
Մեր ազգը տաղանդաշատ է ինչպես բոլոր ասպարեզներում, այնպես էլ նկարչության մեջ: Միայն՝ Բաշինջաղյան, Քուինջի, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Այվազովսկի, Գարզու, Ռուդոլֆ անունները բավական են, որ մենք հպարտանանք և ասենք մենք ընտրյալ ազգ ենք: Ցավոք կա մի խնդիր, որն ինձ չափազանց հուզում է. Շատ տաղանդաշատ երեխաներ կան նաև անապահով ընտանիքներում և ֆինանսների սղության պատճառով նրանք ի վիճակի չեն աչքի ընկնել և ցույց տալ իրենց տաղանդը: Ինձ թվում է այս խնդրի լուծումը համայն հայության խնդիրն է: Չէ որ բացառված չէ, որ այդպիսի ընտանիքներից մեկում հենց հիմա ապրում է վաղվա աշխարհահռչակ նկարիչը, կամ նկարչուհին: