«Լավ օրեր չեն սպասվում մեր բնակիչներին ու բիզնեսին». Ո՞ր ապրանքներն են թանկանալու հունվարի 1-ից եւ ինչի դա կհանգեցնի
NEWS.AM-ը գրում է․
Կենտրոնական բանկը մեկ շաբաթ առաջ եկող տարվա հետ կապված կանխատեսումներ է արել, որ գնաճի ենթակա ապրանքները բավականին շատ են։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե այս տարի գնաճը նախատեսված է 2-2.5 տոկոս, ապա հաջորդ տարի 4.5 տոկոս. «Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 2018 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների գծով ուժի մեջ կմտնեն ԵՏՄ մաքսային դրույքաչափերը։ Երկրորդ՝ համաշխարհային շուկայում տնտեսական ակտիվություն կա, եւ այդտեղից նաեւ ազդակներ կան, որ գները կբարձրանան, իսկ երրորդ պատճառն այն է, որ կառավարությունը նախատեսում է տնտեսությունը խթանող քաղաքականություն վարել, որն էլ իր հերթին կբերի գնաճի։ Դա նաեւ կառավարության ծրագրով է նախատեսվում, եւ այդ 4.5 տոկոս աճի մեջ կա նաեւ ինֆլյացիայի որոշակի հանգամանք»։
Առավել մանրամասն՝ NEWS.AM