Նախագահը հանձնարարել է դրական լուծում տալ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցին. Վլադիմիր Հակոբյան. Aravot.am
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է դրական լուծում տալ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցին։ Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը` ի պատասխան հարցի` ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀ նախագահը՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցի վերաբերյալ:
Վլադիմիր Հակոբյանը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Նախագահին դիմել են այդ հարցով և, հաշվի առնելով պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորումները, Նախագահը հանձնարարել է դրական լուծում տալ այդ հարցին»:
