1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սերժ Սարգսյան. Տարիքի հետ դուք հասկանալու եք՝ գերագույն հաճույքը սեփական ժողովրդին, սեփական պետությանը ծառայելն է

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: 

Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին մի քանի առիթով՝ պարտքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ կատարելու և տուն վերադառնալու, ինչպես նաև այսօր նշվող՝ զորավար Սուրբ Սարգսի օրվա ու գալիք տոնի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև կարևորել է նման հանդիպումներն ու ներկայացրել դրանց հիմնական նպատակը:

«Բոլորին հասկանալի է, որ զինվորական ծառայությունը թեթև զբոսանք չէ, որ զինվորական ծառայությունն ունի իր դժվարությունները, իր բարդությունները, բայց ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, բարեհաջող ավարտելով իր ծառայությունը, այնուհետև ծառայության տարիները հիշելու է հպարտությամբ, ջերմությամբ: Եվ նույնիսկ, եթե այդ ծառայության ընթացքում որևէ մեկը ինչ-որ բանից նեղսրտել է կամ դժվարություններ է ունեցել, ապա դրանք մոռացության գիրկն են գնալու ժամանակի ընթացքում, և հիշվելու է միայն այն իրողությունը, որ դուք ձեր կյանքի այս հատվածում ձեր պարտականությունները մեր պետության ու ժողովրդի հանդեպ կատարել եք: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր ժողովրդի և պետության անունից ձեր պարտքը ազնվորեն կատարելու համար:

Երկրորդ՝ ուզում եմ ձեզ շնորհավորել զորավար Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Ժամեր առաջ մենք պաշտպանության նախարարի հետ միասին Սուրբ Սարգիս եկեղեցու կամարների ներքո աղոթք ենք հղել առ Աստված, որպեսզի Տերը բարի աչքով նայի հայկական բանակին, պահի, պահպանի մեր զինվորներին և սպաներին ու մեր նահատակ ընկերների հոգիները միշտ խաղաղությամբ պահի:

Երրորդ՝ ուզում եմ շնորհավորել բոլորիդ հայկական բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Վաղը մենք, իհարկե, տոնելու ենք, հիշելու ենք մեր լավագույն սպաներին, զինվորներին, մեր զոհված ընկերներին, մեր սրտի խոսքն ենք ասելու բանակին, մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու հայկական բանակին: 

Նույնիսկ չգիտեմ ձեզ ոնց դիմեմ, ասեմ՝ սիրելի՛ զինվորներ, ասեմ՝ տղե՛րք, որովհետև մարդ, եթե բարեխղճությամբ ծառայում է, իր պարտքը կատարում է, մեծամասամբ ամբողջ կյանքում զինվոր է մնում՝ բանակի զինվոր, երկիրը շենացնելու զինվոր, գիտելիք ստանալու գործում զինվոր: Այնուհանդերձ, տղե՛րք, այսպիսի հանդիպումներն իմ կողմից գոնե երկու նպատակ են հետապնդում:

Առաջինն այն է, որպեսզի դուք իմ շուրթերից լսեք, որ վերադառնալով տուն, կատարելով ձեր պարտքը, դուք կարող եք ակնկալել նաև պետության կողմից աջակցություն: Եթե ձեզնից որևէ մեկը որոշել է ուսում ստանալ կամ մասնագիտություն ձեռք բերել, ապա պաշտպանության նախարարությունը, մեր պետությունը պատրաստ է մշտապես ձեզ օժանդակել: Խոսքս, իհարկե, միայն ձեզ չի վերաբերում. խոսքս վերաբերում է բոլոր զորացրվածներին:

Երկրորդ նպատակը հետևյալն է, որպեսզի ես կարողանամ ամբողջականացնել իմ տեղեկատվությունը մեր զինված ուժերի մասին: Ակնհայտ է, որ ես ունեմ բազմաթիվ խողովակներ՝ իրավիճակը բանակում հսկողության տակ պահելու, տեսնելու խնդիրները, փնտրելու լուծման ճանապարհներ, բայց գործընթացի անմիջապես մասնակիցներից առաջարկություններ լսելը չափազանց կարևոր է:

Մենք նախորդ տարի իրականացրել ենք մի ծրագիր՝ «Դիտակետ» անվանմամբ, որի նպատակն էր 2017 թվականի ամռանը զորացրված բոլոր զինվորներին անանուն հարցում անցկացնել և բոլոր զինվորներին տալ մի քանի հարցեր, որոնց պատասխաններն, իհարկե, մենք պետք է օգտագործենք մեր հետագա աշխատանքում: 

Այսօր պաշտպանության նախարարը և մեր գործընկեր «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն, սոցիոլոգ Հովհաննես Գրիգորյանը կներկայացնեն այդ հսկայական ուսումնասիրությունից մի հատված: Այնուհետև կխնդրեմ ձեզ կա՛մ ինչ-որ կերպ մեկնաբանել եզրակացությունները, կա՛մ տալ սեփական եզրակացությունները, կա՛մ հարցերի միջոցով փորձել ճշգրտել ինչ-որ հանգամանքներ, կա՛մ անել առաջարկություններ: Սա չափազանց կարևոր է մեր զինված ուժերի համար, որովհետև մեր զինված ուժերը, մեր բանակը ժողովրդական բանակ է. մեր բանակն իր մեջ ներառում է զորակոչի տարիքի գրեթե բոլորին՝ մեր հասարակության մի հսկա հատվածի: 

Ի միջի այլոց` պետք է ասեմ, որ մեր զինված ուժերն ամենաերիտասարդական կառույցն է, որովհետև միաժամանակ այդքան երիտասարդներ որևէ կառույցում չեն գտնվում: Ուստի, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր զինվորներն ու սպաները հաճույքով ծառայեն, որպեսզի ոգևորություն ունենան այն փաստից, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի հավերժի երթի այս հատվածում այդ բախտը իրենց է վիճակվել: Միգուցե, հիմա դուք չեք կարող ամբողջովին գնահատել, բայց հավատացեք, որ տարիքի հետ դուք հասկանալու եք՝ գերագույն հաճույքը սեփական ժողովրդին, սեփական պետությանը ծառայելն է»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակցող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել զորացրված զինծառայողներին լավ ծառայության համար և կարևորել Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պարբերական դարձած՝ արդեն երրորդ անգամ անցկացվող նման ձևաչափի հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս առաջարկվող քաղաքականությունը, առաջարկվող բարեփոխումները համադրել զորացրվող զինծառայողների կարծիքների, տպավորությունների հետ: 

Նախարարը խոսել է նաև «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության մասին, որի արդյունքները երեկ ներկայացվել են նաև պաշտպանության նախարարությունում կայացած տարեկան ամփոփիչ կոլեգիայի նիստում:

«Ըստ ուղղությունների տրվել են հանձնարարականներ՝ հասկանալու, թե բացասական կամ մտահոգիչ պատասխանների ուղղությամբ ինչ աշխատանք ունի կատարելու յուրաքանչյուր ստորաբաժանումը, վարչությունը: Նաև դիտարկել ենք յուրաքանչյուր զորամասի կտրվածքով պատկերը: 

Երեկ կոլեգիայի նիստի ժամանակ ընդհանուր առմամբ մատնանշել ենք այն զորամասերը, որոնք ակնհայտորեն ավելի լավ վիճակում են գտնվում, և հանրային ընկալման մեջ զորացրված զինծառայողների խնդիրներն ավելի լավ են լուծված, ինչպես նաև այն զորամասերը, որտեղ յուրաքանչյուր ուղղությամբ կան մտահոգություններ: Ամեն զորամասի հրամանատարի հետ առանձին ևս աշխատելու ենք, որպեսզի շտկումներ արվեն, լուծումներ գտնվեն»,-ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ներկայացնելով «Դիտակետ»-ի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը տեղեկացրել է, որ ընկերության հարցազրուցավարներն այցելել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայրեր՝ հարցումներ իրականացնելով 2017 թվականի ամռան ամիսներին զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։

«Հետազոտության իրականացման համար առաջ են քաշվել հատուկ պահանջներ տվյալների անվտանգության, ինչպես նաև զորացրվածների համար առավել անկաշկանդ կարծիք արտահայտելու պայմաններ ստեղծելու վերաբերյալ։ Ներդրվել է ծրագրային ապահովման հատուկ համակարգ, որը պլանշետների միջոցով իրականացվող հարցման տվյալները րոպեների ընթացքում փոխանցում է անվտանգ դաշտ՝ անհասանելի դարձնելով այն շահագրգիռ կողմերի, անգամ՝ հարցումն իրականացնողների համար»,-ասել է սոցիոլոգը՝ հավելելով, որ ընկերության վերլուծաբանների խումբը շուրջ մեկ ամիս իրականացրել է տվյալների վերլուծական աշխատանքներ և մանրամասն հաշվետվությունների ու զեկույցների տեսքով ներկայացրել պաշտպանության նախարարություն։

Հետազոտության արդյունքում ստեղծվել է տվյալների ծավալուն բազա՝ շուրջ 560 հարց և ենթահարց, ինչպես նաև՝ դրանց համադրության արդյունքում դուրս բերված տվյալներ։ Դրանք վերաբերում են բանակային կյանքի բոլոր կողմերին՝ սկսած նյութատնտեսական բազայից, առողջապահական հարցերից, կրթության ու ժամանցի կազմակերպումից մինչև կենցաղային պայմաններ ու ոչ կանոնադրային հարաբերություններ։ 

Հետազոտական տվյալները, ըստ զեկուցողի, որոշակի պատկեր են տալիս զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին։ Մանրամասն ներկայացնելով հարցվածներից ստացված դրական և բացասական կարծիքները՝ Հովհաննես Գրիգորյանը ընդգծել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ զինծառայությունից առաջ առկա են որոշակի կարծրատիպային պատկերացումներ, որոնք զգալիորեն փոխվում են զորացրումից հետո։ 

Նա նշել է, որ հարցումներին մասնակցած և դրանով բանակի արդիականացման այս ծրագրում իրենց ներդրումն ունեցած բոլոր մյուս զինծառայողները նույնպես հնարավորություն են ունենալու ծանոթանալու հետազոտության ամբողջական արդյունքներին փետրվարի 3-ին պաշտպանության նախարարությունում կայանալիք ընդունելության ժամանակ։

Հետազոտության արդյունքները զորացրված զինծառայողների հետ քննարկելուց հետո Հանրապետության Նախագահն առաջարկել է հանդիպումը շարունակել առանց տեսախցիկների և անկաշկանդ մթնոլորտում անդրադառնալ ինչպես թեմայի շուրջ, այնպես էլ դրանից դուրս հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan