Ինչպես ՇՊՀ ռեկտորը խաբեց ՀՀ վարչապետին կամ ՇՊՀ ռեկտորի հին հանցագործությունները
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Գյումրի քաղաքն ու Շիրակի մարզը վաղուց գիտեին Սահակ Մինասյանի չափազանց վատ համբավը հանրակրթության ոլորտում, սակայն բառացիորեն վերջերս լրատվամիջոցներից մեկը հրապարակեց մի շատ կարևոր տեղեկություն (մանրամասն տե՛ս http://www.asparez.am/krtutyun-shirak-xaxtum_hy/…), որը վերաբերում էր 2017 թ. հունիսի 19-ից մինչև հուլիսի 10-ը Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքներին: Խնդիրն այն է, որ տեսչության արձանագրած խախտումներն հիմնականում ընդգրկում են այն ուսումնական տարիները, երբ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Սահակ Մինասյանը` Շիրակի պետական համալսարանի ներկայիս ռեկտորը: Հայտնաբերված խախտումների հպանցիկ ծանոթացումն արդեն իսկ փաստում է խորքային չարաշահումների և խախտումների մասին, որոնք պարունակում են կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Փաստորեն առաջին անգամ նախարարությունը արձանագրում է Սահակ Մինասյանի կրթության վարչության պետ աշխատած տարիների ուշագրավ խախտումները:Շիրակի մարզի դպրոցներում բազմաթիվ են օրինակները,երբ քիմիայի ուսուցիչը դասվար է աշխատում,աշխարհագրության ուսուցիչը դասավանդում է մաթեմատիկա,քիմիա,ֆիզիկա և շատ այլ զարհուրելի փաստեր...Այդ ամենի հեղինակը կրթական գործի ռահվիրա, 20 տարի Շիրակի մարզի հանրակրթության ոլորտը տնօրինած Սահակ Մինասյանն է, ով այդ ամեն արել է ոչ անվճար...Կան բազմաթիվ փաստեր,երբ ոչ կոմպետենտ մարդը ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց Մինասյանի կողմից պարգևատրվել է՝ընդունվել է որպես ուսուցիչ մարզի դպրոցներում...
Հանրակրթության ոլորտն ավերած անձը, փաստորեն, իրեն վերապահել էր նաև Շիրակի պետական համալսարանը կազմաքանդելու «առաքելությունը»: 2016 թ-ի հուլիսից բազմավաստակ քանդող-ավերողը հիմնիվեր սկսեց կործանել նաև բուհը: Բուհական միջավայրին խորթ անձնավորությունը երբեք էլ չէր կարող հասկանալ բուհի փիլիսոփայությունը, հոգեբանությունը, միջանձնային հարաբերությունների կարևորությունը և այլն...
Վերջերս՝հունվարի 31-ին հրապարակվեց նաև մեկ այլ կարևոր տեղեկություն (տե´ս http://tsayg.am/mainpage/22753-insls-lpsn-c-s-bpu.html )...Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Հովսեփյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Յուրացնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական կեղծիք, 5 դրվագով, և դատապարտել տուգանքի 1.000.000 ՀՀ դրամի չափով` հօգուտ պետական բյուջեի, նրան զրկելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երկու տարի ժամկետով:
Ինչն է այստեղ հետաքրքիր...2016 թ-ի հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ՇՊՀ-ում ստուգումներ իրականացրեց: Ստուգումներից մեկը վերաբերում էր այն խախտմանը, որ այն ժամանակ դեռևս ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը բուհի տնտեսական գործերը վստահել է իր նախկին ենթակա դպրոցի տնօրեններից մեկին, ով, ի դեպ, անցնում էր այդ դպրոցում տեղ գտած ֆինանսական չարաշահումների հիմքով հարուցված քրեական գործով, և դատական վճիռը դեռ կայացված չէր...Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը այստեղ ևս ցուցաբերեց իր կեղծարարի հմտությունները...Ռեկտորն այդ ժամանակ կարողացավ կեղծիքներով սլաքն ուղղել Սայաթ Մինասյանի կողմը, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում էր «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Հովսեփյանին...Փաստորեն քրեական գործով անցնող անձն այս ամբողջ ժամանակահատվածում աշխատում է որպես համալսարանի պահեստապետ...Ռեկտոր Մինասյանն այս դեպքում էլ ոտնահարել է օրենքը և դատական գործով անցնող անձին նշանակել է պահեստապետ, երբ վերջինս իրավունք չուներ զբաղեցնելու նման պատասխանատու հաստիք:Այսինքն` Սահակ Մինասյանը բացահայտ խաբել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և կեղծ տեղեկություններ է ներկայացրել վերջինիս վերահսկողության բաժնի աշխատակիցներին...
Հավելեմ,որ բերանբացությամբ հայտնի ՇՊՀ ռեկտորը շատ է սիրում իր քաջագործությունների մասին պատմել շրջապատի մոտ և ծաղրանքի ենթարկել այն պաշտոնյաներին, ում խաբում է կամ,ասենք,չի պատասխանում պաշտոնյաների հեռախոսազանգերին, ինչպես արել էր 2017 թ-ի ամռանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի պարագայում...»։