Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ՝ Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերի մասին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունումը:
ԱԳՆ-ն խստորեն դատապարտելու՝ հերթական հայտարարությունն է արել՝ պնդելով, որ Նիդեռլանդների որոշումը «իրավական նորմերին հակասող, անարդար ու սուբյեկտիվ» է:
«Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում, դեռ ցավը չմորմոքված ցեղասպանության վրա աչք փակող մի երկրի խորհրդարանի նման անհիմն որոշումը տեղ չունի ո՛չ պատմության, ո՛չ արդարադատության մեջ», - ասված է հայտարարության մեջ:
