1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը. Գյումրու մտահոգ քաղաքացիներ

Հայտարարություն Մենք՝ Գյումրու մտահոգ քաղաքացիներս, Հետևելով Ախուրյան համայնքում տեղի ունեցած իրադարձություններին և դրան հաջորդած քննարկումներին ու հրապարակումներին՝ Վերահաստատում ենք հետևյալը. 

-Առաջին անգամ չէ, որ որևէ ապատեղեկատվություն՝ հատկապես «գայթակղիչ» վերնագիր ունեցող, անկախ նրա հեռահար նպատակից, անկախ նրանից կառուցված է հիմնավոր փաստերի, թե չճշգրտված տեղեկատվության վրա՝ խռովության ու անհարկի բողոքի ալիք է բարձրացնում, 

-Սոցիալական գետնաքարշության, հասարակական որոշ շերտերի «պարապությունն» ու ինքնահաստատման մոլուցքն օգտագործելով՝ որոշ «շահագրգիռ» անձինք՝ ժողովրդի փաթաթանով իրենց նկրտումները քողարկած համայնքային և մարզային իշխանության պաշտոնյաներ, անփույթ մոտեցում ցուցաբերած ԶԼՄ-ներ, ընդդեմ եկեղեցական և ազգային արժեքների գործող ուժեր, հարցի միակողմանի և անհիմն շահարկումներով դրսևորեցին իրավիճակին ոչ հարիր վարքագիծ՝ կրոնական հողի վրա հրահրելով բացահայտ կամ քողարկված ատելություն: 

-Արթնամտությունն ու զգաստությունը կորցրած ուժերը, այսքանով չբավարարվելով, ավելի առաջացան՝ փորձելով սասանել այն Եկեղեցու և նրա սպասավորների հեղինակությունը, որն իր վեղարի ներքո 1700 տարի հովվել է հավատավոր ժողովրդին: 

-Վերջին օրերի խմորումների շուրջ բազմաթիվ մտավորականների, ՀԱԵ որոշ հոգևորականների և հավատացյալների կրավորական կեցվածքը լուրջ խորհրդածությունների առիթ է տալիս: Սպասվում էր, որ բնակչության մոլորությանը առաջինը հենց նրանք պիտի արձագանքնեին: 

Վերոնշյալը ենթադրել է տալիս, որ մենք 

1.կրողն ենք դառնում այն ամենի, ինչ պարտադրվում է արհեստական կերպով հոգևոր-ազգային գիտակցում չունեցող անձանց և տարբեր ապազգային ուժերի կողմից շահախնդիր պատվերներով: 

2.ցավալիորեն վստահում ենք կեղծ օգտատերերի միջոցով ՀԱԵ և նրա սպասավորների նկատմամբ հերյուրանքներին, 

3.հաշտ և անտարբեր ենք անբասիր վարքով ու ժուժկալ կենցաղավարությամբ բացառիկ հոգևորականի հանդեպ ամենասոսկալի բնութագրումներին, նմանատիպ անբարո այլ դրսևորումներին 

Մեր խորին ցավակցություններն ու վշտակցությունը հայտնելով անմահ հայորդու՝ Գրիգոր Եղոյանի ընտանիքին ու հարազատներին՝ 

-խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը, անձնական վիրավորանքները, միջանձնային հարաբերությունների արդյունքում ծնված գնահատականների հանրայնացումը: Հորդորում ենք -զերծ մնալ վերոնշյալ արատավոր դրսևորումներից, հանդես բերել քրիստոնեավայել և արժանապատիվ կեցվածք, 

-չհրահրել ժողովրդական ընդվզումներ՝ անհարկի թիրախավորելով ժողովրդի կողմից բացառիկ սեր ու հարգանք վայելող, իր տեսակի մեջ եզակի մտավորական-հոգևորականին: -Խուսափել ազգային-հոգևոր բազմադարյա արժեքների իսկությունն ու կենսունակությունը կասկածի տակ դնող կարծիքներից ու վարքագծից՝ վնասելով ազգային արժեհամակարգը: 

-կատարվածի շուջ խղճի մտոք խորհել և գտնել կատարվածի հաղթահարման ուղիներ: 

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ հայտարարությանը՝ տարածելով այն սոցիալական ցանցերում կամ այլ հնարավոր տարբերակներով: 

Կարեն Պետրոսյան 

Արթուր Գևորգյան 

Աստղիկ Եդիգարյան 

Հովհաննես Հարությունյան 

Մարգարիտա Մինասյան 

Վարդգես Սամսոնյան 

Ղարիբ Հարությունյան

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan