Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 6-ին, կազմել է 480.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 592.20 դրամ (նվազել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.00 դրամ (նվազել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (աճել է 0.07 դրամով):