1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 10 անձ է հայտնաբերվել

Մարտի 15-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Ա.-ին, որը 2017թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (թմրանյութի ապօրինի շրջանառություն) դատարանից խուսափելու համար:

***

Մարտի 16-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի 2-րդ շենքում հայտնաբերել և բերման են ենթարկել 2016թ. մայիսի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, 1984 թ. ծնված Գագիկ Մ.-ին:

***


Մարտի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը 2015թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Մարտի 16-ին, ժամը 16.50-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները Լուկաշինի փողոցի թիվ 15 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին, որը մարտի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասերի մեղադրանքներով:

***

Մարտի 16-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1990 թ. ծնված Սամվել Փ.-ն:

***

Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները «Մասիս» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Մանիկ Մ.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 11.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Միխայիլ Պ.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասի և 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 3.15-ին, Վանաձորի Զաքարյան փողոցի 12 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արամ Խ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 2-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների, Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 21.55-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկային հարող խաչմերուկից 1988 թ. ծնված Ռուբեն Ս.-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 18.40-ին, Գյումրիի Սավոյան փողոց տնակներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությու... ՔՊ-ականը ապրանքը վաճառել է թուրքին, ու 400 հա... ՆԱՏՕ-ն շտապ զինում է ՌԴ-ի հետ իր սահմանները, ... Պենտագոնի ուսումնասիրությունը բացահայտել է ռա... ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՎԱԼՈՒՆ ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԴՐԱԴ... Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհ... Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևան-Բաք... «Վագները» սկսել է մեծ հարձակում Բախմուտի հարա... Ռուսաստանը հացահատիկային գործարքը երկարացնում... Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսակ... Ադրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայ... Սեմյոն Բաղդասարովը կոչ է արել վերադարձնել Կոս... Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 գույք, 20 ըն... Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում... Նոր նշանակումներ՝ոստիկանությունում Զինծառայողի անձնական պատիվն ու արժանապատվությ... Միրզոյանը և Լավրովը Մոսկվայում կքննարկեն ԵՄ դ... ՊԱՀԱՆՋ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ԵՒ ՆՐ... ՕՐԱԿԱՆ 11 ՐՈՊԵ ԱՐԱԳ ՔԱՅԼՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԽԵԼ ԱՄԵ... Հերթական ծեծկռտուքը՝ պարեկների և քաղաքացիների... Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սի... Դադարեցրե՛ք Հայ Եկեղեցու սպասավորների վերաբեր... Բրյուսովի ռեկտորի ժ/պ-ի նշանակումը միտված է ք... Արամ Ա-ն և Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկել ե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Դավիթ Տոնոյանն իր հարազատներին արգելել է տեսակցել իրեն Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների ձեռքբերման գործարքը, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչությունում։ «1988թ. իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը դիմել է մի շարք երկրների՝ կործանիչներ գնելու հնարավորության խնդրանքով, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է դրանք վաճառելու հարցում»,- նշել են մշտական ներկայացուցչությունում։ Սու-35 Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ.նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով սպասվում են առերսումներ, գործը ակտիվ փուլում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը. -Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ եւս, ես դրանց սատկելը պետք է տեսնեմ, որ խիղճս հանգստան, շակալները խլեցին իմ սաղ կյանքը, ես ապրում եմ, շնչում եմ, հաց եմ ուտում, ջուր եմ խմում, բայց ՊՆ-ն «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր գումար է տվել Պաշտպանության նախարարությունը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին խոշոր չափի՝ 215 մլն դրամի, այսինքն՝ մոտ 551 հազար դոլարի դրամաշնորհ է տվել։ Սրանով ՊՈԱԿ-ը պիտի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի տարածքում հետազոտություններ անի՝ տարածքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, մի մասով էլ չափահաս բնակիչների շրջանում իրազեկում անցկացնի։ Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը 2018-ի իշխանափոխության ժամանակ հանրությանը հ «Բլթոցներ», որ սոսկ անձնական կարծիք չեն, այլ գլխավոր գծի արտածում «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեք «Իրավունք». Թուրքիայում քաղաքացիներին դուդուկ են բաժանում «Իրավունք» թերթը գրում է. «Թուրքիայում փետրվարի 20-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Անթաքիա քաղաքում: Ընդհանուր առմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ ամբողջ Թուրքիայում: Տեղի հայերից «Իրավունքին» փոխանցեցին, որ ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի, ընդ որում` զգուշացրել են, որ կարող է այն ավելի ուժգին լինել: Մարդիկ կտրոնով օգնություն են ստանում, որոնք բերվել են այլ երկրներ
website by Sargssyan