Սառույցը շարժվեց
ՀԲ-ն կրկին պատրաստ է ՀՀ կառավարությանը աջակցել արտահանման խթանմանը, պետական համակարգին, ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ծրագրերին: Իսկ սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական հզոր կառույցի մոտ կրկին բարձրացել է ՀՀ կառավարության նկատմամբ վստահությունը: Գործոն, որը խիստ կարևոր է ոչ միայն ներքին, այլև արտաքին ֆինանսատնտեսական դաշտում:
Ըստ էության վերջին երեք շաբաթվա մեջ ՀԲ-ի այս պատրաստակամությունը թվով երրորդն է միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների կողմից դրական տեսակետ հայտնելու առումով: Նախ MOODY’S միջազգային վարկանիշային կազմակերպությունը կանխատեսեց, որ Հայաստանի արտաքին պարտքը 2018-ին կնվազի, իսկ մարտի 15-ին արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ընդգծեց ՊԵԿ-ի դերը 2017-ի հարկաբյուդջետային կատարողականի դրական գործընթացում: Ճիշտ է ՊԵԿ-ի նախագահի հետ ԱՄՀ-ի առաքինության ղեկավարՀոեյն Սամիեիի գլխավորաց պատվիրակության հետ հանդիպումը մի տեսակ մնաց ստվերում, սակայն այդ ընթացքում արձանագրածը առավել նշանակալի էր և տալիս է շատ հարցերի պատասխան: Քննարկելով 2017-ի տնտեսական ցուցանիշների բարելավումը ԱՄՀ-ն կարևորել է ՊԵԿ-ի գործունեությամբ արձանագրված արդյունքները հատկապես՝ վարչարարության էական ազդեցությունը և նշվել է, որ տարվա ընդացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, ստվերի դեմ պայքարում վարչարարության կատարելագործումը դրականորեն անդրադարձել են անցած տարվա հարկաբյուդջետային կատարողականի վրա:
Ցանկացած երկրի տնտեսական կայունության երաշխիքը ուղղակիորեն ապպահովում է նաև հարկահավաք կառույցը, քանի որ նա ունի գործարար միջավայրի վրա ազդելու անմիջական հնարավորություն: Այն, որ միջազգային ֆինանսական կառույցները նկատում են հարկահավաքման ոլորտում ստվերի դեմ պայքարում դրական փոփոխություններ ևս կարևոր նշանակություն ունի հատկապես արտաքին ֆինանսատնտեսական շուկաներում վստահության ձեռքբերման առումով:
Եթե նկատենք, որ միջազգային ֆինանսական խոշոր կառույցները տևական ժամանակ պասիվություն ցուցաբերելուց հետո կրկին սկսել են հետաքրքրվել Հայաստանի ֆինանսատենտեսական գործընթացով և գործուն առաջարկներով սկսել են հանդես գալ, ապա պետք է ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը գործնականում սկսել է աշխատել, ինչն էլ շարժել է միջազգային կառույցների հետաքրքրությունը:
Ժասմեն Վիլյան