ՃՈ-ում տեղի ունեցավ ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար քննության երկրորդ փուլը
Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար քննության երկրորդ փուլը: Օրեր առաջ տեղի ունեցած համակարգչային թեստավորման փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, այս փուլում դիմորդների մասնագիտական պատրաստվածության մակարդակը ստուգվեց բանավոր հարցերի միջոցով: Քննական հանձնաժողովը կազմված էր Ճանապարհային ոստիկանություն ղեկավար անձնակազմից՝ գլխավորությամբ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի: Նրանցից յուրաքանչյուրը, կախված մասնագիտական ուղղվածությունից, տալիս էր դիմորդների թե՜ մասնագիտական, թե՜ անձնային որակները ստուգող հարցեր: Բացի գիտելիքներից և հմտություններից, Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը փորձում էր դիմորդներից պարզել, թե ինչպիսի նորարարական լուծումներ կարող են առաջարկել և կիրառել՝ ճանապարահային երթևեկության ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով:
Ինչպես նախորդ, այնպես էլ քննության այս փուլի ողջ ընթացքը բաց էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Լրագրողները հետևելով քննական կարգին, առանձին ճեպազրույցներ ունեցան դիմորդների հետ՝ պարզելով նրանց տրամադրվածություն, իսկ ՃՈ պետ Եգոր Կարապետյանից հետաքրքրվեցին ընդունելության և քննության կարգի մի շարք մանրամասներով:
Հիշեցնենք, որ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար սույն թվականի հունվարին տարածվել էր համապատասխան հայտարարություն թափուր պաշտոնների համար:
