1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով ՀՀ է փորձել մուտք գործել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից վարձատրվող անձը. ՀՀ ԱԱԾ (Ֆոտոշարք)

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտան­­­գու­­թյան ծա­­­­ռայությունը շարունակում է Հայաս­տա­նի Հանրապետության անվտան­գությանը սպառ­նացող վտանգների մասին տեղեկատ­վության ստացմանը, մշակմանը, վերլուծությանը և իրացմանը, ինչպես նաև այդ վտանգ­­նե­րի կանխատեսմանն ուղղված իր կանոնադրական գործառույթների բնա­­կա­նոն իրակա­նա­ցու­մը՝ վերջին օրերի ըն­թացքում հանրապե­տու­թյու­նում ձևավորված օպերատիվ բարդ իրա­վի­ճակով պայմանավորված խիստ հսկողության տակ պահելով  օտարերկրյա պետու­­թյուն­­նե­րի և ահա­բեկ­չական կազմակերպությունների հետախու­զա­կան և այլ քայքայիչ գոր­­ծու­նեու­թյունը։

 

Այլ պետությունների գործըն­կեր հատուկ ծառայու­թյուն­­ների հետ ակտիվ փոխգործակցու­­թյան և տեղե­կատ­վության փոխանակման, ինչպես նաև ձեռնարկվող օպերատիվ-հետա­խու­զական միջոցառումներով և քննչական գործողու­թյուն­­ներով դեռևս տարեսկզբից նկա­տե­լով միջազգային ահաբեկչական կազ­մա­կեր­­պություններին առնչություն ունե­­­ցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկա­­յումս հանրապետու­թյու­նում առկա լարվածության հանգաման­քից օգտվելու և Հայաստա­նի Հանրապետությունը թիրախավորելու վեր­ջին­ներիս շարունակական փորձերը կանխար­գե­լելու նպա­տա­կով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական և հակահե­տա­խուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղաց­րել է նաև սահմանային հսկո­­ղությունը։

Միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետու­թյան անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քա­­ղաքացի, Մա­խաչ­կալա քաղա­քի բնա­կիչ Սու­լեյմանգաջի Բա­գանդ­գաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։

Մասնավորապես, Ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կողմից ՀՀ պետական սահ­­մանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվեր­­թով Քենիայից Հայաստան ժա­մա­նած Ս.Բա­գանդ­գաջիևը փոր­ձել է իր լուսանկա­րով, սա­կայն այլ անձի կենսորոշիչ տվյալ­ներով Ուկրաինայի քաղա­քա­ցու ակնհայտ կեղծ անձ­նագ­րով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգ­տա­գոր­ծելու և ՀՀ պետական սահմանն ապօ­րի­նի հատե­լու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեա­կան գոր­ծով Ս.Բա­­գանդ­գաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդ­վածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որ­պես խափանման միջոց կիրառվել է կալանա­վորումը։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություն­ների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել մի­ջազ­գային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բա­­­գանդ­գաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամ­­սից Սիրիայի Արաբական Հանրապետու­թյու­նում զինված ընդհարումներին վեր­ջի­նիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստաց­վել նաև Ս.Բա­­գանդ­­գաջիևի կող­մից Երևանի և ՀՀ այլ քա­ղաք­ների առանձին տե­ղանք­­նե­րի նկատ­մամբ ցուցաբերված հե­տաքրքրու­թյան վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռ­նարկ­վում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործո­ղու­թյուններ՝ միջազգային ահաբեկչական գոր­ծունեությանը Ս.Բա­­գանդ­գաջիևի մասնակցու­թյան, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչ­պես նաև Հայաստան նրա ժամանման հանգա­մանք­ներն ու իրա­կան նպատակները պար­զե­լու ուղղությամբ։

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտան­­­գու­­թյան ծա­­­­ռայությունը մեկ անգամ ևս փաս­տում է, որ օրենքով իրեն վերապահված մեթոդների և միջոցների ողջ գործիքակազմի կիրառմամբ շարունակում է ՀՀ քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության ապահովման և իր իրավասությանը վերապահված մյուս խնդիրների լուծմանն ուղղ­ված գործառույթների հետևողական իրականացումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan