Շմայսը՝Ձեր խաղերից, Ձեր բյուջեներից, հեռու է եղել բոլոր ժամանակներում, հարցերն ուղղեք՝ճիշտ հասցեատերերին
Այս պահին Էջմիածնի բնակիչները փակել են քաղաքի կենտրոնական մուտքի ճանապարհները: Քաղաքը պահանջում է քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանին հեռանալ և հայտարարել արտահերթ ընտրություններ:
Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Կարեն Գրիգորյանի անվան շուրջ պտտվող կոչերին, զուգահեռ, պտտվող լուրերի համաձայն, ինչ-ինչ մարդիկ փորձում են հրահրել իրավիճակը, եւ սադրիչ գործողությունների դիմել՝անվանարկելով նաեւ «Շմայս հեռացիր»:
Այն , որ Էջմիածնում այս խմորը շատ ջուր է վերցնելու, կասկած լինել չի կարող, իսկ թե ինչու են որոշ մարդիկ սրան զուգահեռ փորձում «պղտոր ջրում ձուկ բռնել», այդ մեկն արդեն տարբեր հետեւություններ անելու առիթ է տալիս:
Հարգելիներս, լավ եք անում պայքարում եք Էջմիածինը «ազատագրելու» եւ արդարությունը վերականգնելու համար: Այո, ցանկացած քաղաքացի, միշտ էլ իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնելու, եւ ազնիվ պայքար մղելու: Պահանջում եք Մանվել Գրիգորյանի հեռացումը՝պահանջեք, պայքարեք…բայց էս դեպքում ի՞նչ կապ ուներ Առաքել Մովսիսյանը՝նույն ինքը Շմայսը: Եւ կամ ո՞ւմ է ձեռնատու՝ նրա անունը բերել-հոլովել Էջմիածնում տեղի ունեցող պրոցեսների հետ:
Դա պարզապես էժան հնարք է, ու այս դեպքում անընկալելի, քանի որ դժվար չէ ենթադրել, թե ում ականջներն են կախված՝ այդ սադրանքների հետեւում:
Եթե այդքան դուխ եւ քաջություն ունեք՝Ձեր պայքարը մղեք հանուն Էջմիածնի, եւ հաղթեք, այլ ոչ անճարությունից սկսեք հոլովվել Շմայսի անունը:
Արմավիրի մարզի այն «վոժդերը», նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանից սկսած՝մանր-մունր «շնաձնկներով» վերջացրած, ովքեր տարիներ շարունակ «նստած են եղել պետական բյուջեի վզին», գնացեք եւ տվեք նրանց անունները, եւ նրանցից էլ փորձեք ստանալ այն՝ ինչ պատկանել է ժողովրդին:
Իսկ ինչու՞ չեք Մանվելի ու Կարենի կողքին, ավելացնում Ղահրամանյան Աշոտի անունը, ով ամբողջ մարզը վարեց ու ցանեց: Ի՞նչ որ բան կաշկանդում է Ձեզ, թե՞ այնուամենայնիվ , մի գիծ կա՝ որից այն կողմ չպիտի անցնեք:
Այստեղ են ասել, ով աշխատի, ով ուտի, եւ ով գնա՝սանատորիա…
Արդարության դեմ չմեղանչելու համար, պիտի նշենք, որ Շմայսը՝Ձեր կեղտոտ խաղերից, Ձեր բյուջեներից, Ձեր տալ-առնելու հաշիվներից հեռու է եղել բոլոր ժամանակներում:
Այնպես, որ «մուտիլովկաններին» տրվելուց առաջ, նախ եւ առաջ Ձեր պահանջները ուղղեք՝ճիշտ հասցեատերերին:
Հ.Գ
Եթե չեք զլանում, կարող եք մի երկու պտույտ կատարել Արմավիրի մարզում եւ ճշտել, թե այս տարիների ընթացքում քանի մարդու մատից է փուշ հանել նույն Մովսիսյանը, եւ բոլոր Ձեր իմացած երեւելիները՝ իրենց բյուջեներով ու սեփական միլիոններով... Նույն Շմայսի տան դռները՝ բաց են եղել բոլորի համար, օրվա ցանկացած ժամի, եւ նա իր տարածքի ժողովրդին օգնել է՝ ում ինչպես կարողացել է: Մատերի վրա հաշվեք՝դուք քանի դպրոց ու մանկապարտեզ եք կառուցել, եւ քանիսն է կարողացել ոտքի կանգնեցնել Շմայսը՝ իր անձնական նախաձեռնությունների շնորհիվ:
ՖԲ
Աննա Ավագյան
