1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հայաստանից դուրս՝ հայկական եկեղեցին մի փոքր Հայաստան է»

Անհնար է պատկերացնել Վրաստանը՝ առանց հայերի ու հայկական կոլորիտի:
Մի պարզ պատճառով. հայերը վրացական կոլորիտի անբաժանելի մասն են կազմել՝գրեթե բոլոր ժամանակներում:
Նորություն չէ նաեւ այն, որ Վրաստանում տարբեր ժամանակներում, հայերը զբաղեցրել են տարբեր պատասխանատու պաշտոններ՝ ակտիվ մասնակցություն ունենալով բնակչության բոլոր խավերի կյանքում։
Դեռեւս «1914թ-ի տվյալներով` Վրաստանում գործել է 145 եկեղեցի, որտեղ ծառայել է շուրջ 355 հոգևորական։

 

Եւ ինչպես Fnews.am-ի հետ զրույցում նշեց  Վիրահայոց թեմի ղեկավար, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, տարիներ շարունակ Վրաստանի տարածքում գործել են բազմաթիվ հայկական դպրոցներ, հիվանդանոցներ և մշակույթի տներ»: 

Վիրահայոց թեմի Առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ այսօր Թբիլիսիում գործում է երկու եկեղեցի, (Սուրբ Գեւորգն ու Սուրբ Էջմիածինը, որոնց մասին դեռ կխոսենք, հատկապես որ տեղում համոզվեցինք,  թե որքան ջերմություն ու ոգեղենություն կար երկու եկեղեցիներում էլ ), եւ եւս մեկ եկեղեցի՝ Բաթումում, և ահա շուրջ 56 եկեղեցի էլ գործում է Սամցխե-Ջավախեթի և Քվեմո-Քարթլի շրջաններում։

Բաթումի, Թբիլիսիի և Ջավախքի եկեղեցիներին կից շատ ակտիվ կերպով գործում են նաեւ տարբեր մշակութային կենտրոններ, որոնք լուրջ դերակատարություն ունեն հայկականության պահպանման գործում՝իհարկե հայ առաքելական եկեղեցու հետ իրականացվող համատեղ միջոցառումների արդյունքում:

Իրականում, հստակ կարող ենք նշել, որ Վրաստանի հայ համայնքի կյանքում հատուկ դեր է խաղում եկեղեցին, որը յուրօրինակ փոքր Հայաստան է՝ պատմական հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցների համար:

Եւ ինչպես իր խոսքում ընդգծեց Վիրահայոց Թեմի Առաջնորդը.«Հայկական եկեղեցին՝  Հայաստանից դուրս մի փոքրիկ Հայաստան է»՝ հայերիս համար: Իսկ Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր այրերիս առաքելությունը՝ մեր հայրենակիցների ազգային ինքնությունը պահպանելն է։ Հայաստանից հեռու մենք նույնպես դառնում ենք հասարակական գործիչներ»,- ասաց Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

Նա նաեւ նշեց, որ չնայած բազում դժվարություններին, վերջին տարիներին եկեղեցին մի շարք հոգեւոր-մշակութային միջոցառումների արդյունքում, կարողացել է հայերին վերադարձնել դեպի իրենց ավանդույթները»։ 

Իսկ հաջողության ճանապարհը, ըստ Վիրահայոց Թեմի առաջնորդի՝ հայկական ավանդույթների պահպանումն ու վերականգնումն է:
Նա նաեւ նշեց, որ վիրահայերի հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, քանի որ նրանք բոլոր ժամանկներում սերտորեն կապված են եղել ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այնպես էլ Հայաստանի հետ։

Հարցին, թե կարո՞ղ ենք հանգիստ լինել, եւ համարել, որ ՀՀ-ի սահմաններից դուրս՝ ինչ-որ չափով լուծված է հայապահպանության խնդիրը,Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատասխանեց, որ «ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվելու դեպքում.ամեն օր, ամեն ժամ, միշտ պետք է աշխատանքներ տանենք՝ մեր լեզվի, մեր ինքնության, մեր հայկականության պահպանման համար:

Ամեն ժամանակահատված կարող է ունենալ իր մարտահրավերները, եւ եթե գեթ մեկ հայ կա,որ ապրում է ՀՀ-ից դուրս, ապա մենք իրավունք չունենք հանգիստ լինելու:
Մենք հոգեւորականներս, նախ եւ առաջ ազգային գործիչներ ենք, քանի որ մեր գործունեությունը տվյալ պարագայում առավել բազմաշերտ է դառնում. ի վերջո հայկական համայնքին միավորողը, մի տանիքի տակ ժողովողն ու ինչու չէ՝ առաջնորդողը հայ առաքելական եկեղեցին է, որն օտար հողում առաջին հանգրվանն է՝ հայ ազգի համար:
Բոլոր ժամանակներում էլ, հայապահպանության հարցը լուրջ խնդիր է եղել, ու այն որքանով որ կրթական-մշակութային կյանքով ու ծրագրերով է պայմանավորված, նույնքան մեծ է հոգեւոր դասի ներկայությունն ու անելիքը, քանի որ մենք բոլորս միասին, մի բռունցք դարձած պետք է անենք հնարավորը՝ մեր հայկականության պահպանման համար:
Իհարեկ Թբիլիսին միշտ էլ հայախոս է եղել , բայց մեր եկեղեցիներն ու կենտրոնները, նպաստել, եւ շարունակում են նպաստել ոչ միայն հայախոսության պահպանմանը, այլ նաեւ այդ շերտի ավելացմանը:


Այլ պատասխաններ՝առաջարկվող Տեսանյութում:

Հ.Գ 
Վիրահայության շրջանում առկա խնդիրների, Վիրահայոց Թեմի կողմից տարվող աշխատանքների ու հայկական եկեղեցիների վիճակի մասին՝ կխոսենք նաեւ մեր հաջորդ հրապարակումներում:

Թբիլիսի-Երեւան 

 

 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan