1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բարերար Հրաչյա Պողոսյանի մեծ նվիրումի շնորհիվ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նույնպես, տեղադրվել էր խաչքար

Հին Թիֆլիսի սրտում՝ Մեյդան թաղամասում, Սամղեբրո փողոցում է գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին, որը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է , և այժմ էլ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է:
Թբիլիսիի Սուրբ Գևորգը, ոչ միայն Վիրահայոց առաջնորդանիստ եկեղեցին է, այլև այս քաղաքում հայ ժողովրդի դարավոր ներկայության խոսուն վկան, որն ի դեպ կառուցվել է 1251 թվականին հայ վաճառական Ումեկի ջանքերով ու ծախսերով: Ումեկ իշխանին հաջողվել է ժամանակի վրացական ու արաբական իշխանությունների միջև ծագած այնպիսի մի խնդիր հարթել, որի համար վրաց թագավորը պատրաստակամություն է հայտնել վարձահատույց լինել նրան: Ումեկ իշխանը խնդրել է Սոլոլակ թաղամասի ամենաբարձրադիր հատվածում տարածք տրամադրել և թույլատրել կառուցել այնտեղ հայկական եկեղեցի: Եվ այդպես, 13-րդ դարից մինչև օրս, բազմազգ Վրաստանի խորհրդանիշ հանդիսացող թաղամասի կենտրոնում հանգրվանում է հին Թիֆլիսի «Հայոց Մարգարիտը». այդպես էին հնում հայերն անվանում Սուրբ Գևորգը:


Դարերի ընթացքում տաճարը բազմաթիվ արշավանքների ժամանակ վնասվել է, հասել է փլուզման եզրին, հրդեհվել, բայց նորից վերականգնվել ու մինչև օրս էլ կանգնուն է: Եկեղեցու վերջին ու հիմնավոր վերանորոգումն ավարտվել է 2015թ.-ի աշնանը, որի նախաձեռնողն ու այլ մեկենասների հետ միասին իրականացնողը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն էր: Հենց այդ վերանորոգման աշխատանքների ժամանակ էլ պարզվել է, որ Սուրբ Գևորգը ոչ միայն Վրաստանի հնագույն եկեղեցիների թվին է դասվում ու ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում, այլև այն, որ այստեղ՝ դարերի խորքում եկեղեցու պատերի՝ շերտերի տակ, թաքնված են եղել նաև այլ գանձեր՝ Բաշինջաղյան-Հովնաթնյան վրձինների անզուգական գույներն ու հայկական որմնանկարչության մի ամբողջ հավաքածու:

Image result for Վազգեն Միրզախանյան

Այս մասի, Fnews.am-ի հետ զրույցում պատմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, նշելով, որ Հայաստանում գուցե դժվար լինի գտնել մի այդպիսի եկեղեցի, որն ամբողջությամբ զարդարված լինի այդքան արժեքավոր որմնանկարներով: 

Վիրահայոց թեմի առաջնորդը, ով մշտապես հետևում էր Երևանի որմնանկարների վերականգնման կենտրոնի՝ Իտալիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետների աշխատանքներին, պատմում է, որ ամեն օր եկեղեցու պատերի դարավոր շերտերի տակից մի նոր հրաշք էր հայտնաբերվում: Նախապես 220 քմ տարածքով որմնանկարներ վերականգնելու տրամադրվածությամբ աշխատանքային խումբն անակնկալի է եկել, երբ պարզել է, որ դարերի ընթացքում կատարված անհաջող վերանորոգման, երբեմն էլ թեթև հարդարանքների արդյունքում «սվաղի» ու գունազարդման տակ թաքնված են իրական գանձեր՝ Հովնաթանյանների, Բաշինջաղյանի նկարազարդումները, հայկական զարդարվեստի հազվագյուտ նմուշներ, որոնք իրականում ընդգրկում են ոչ թե 220 քմ տարածք , այլ շատ ավելի՝ այսինքն եկեղեցու ողջ տարածքը: Այդ գանձերը հնարավորինս ճիշտ մշակելու և պահպանելու գործն անթերի իրականացնելու նպատակով Թբիլիսի է հրավիրվել նաև իտալացի մասնագետ: Թբիլիսիի «Հայոց Մարգարիտն» այժմ արդեն այնքան անթերի տեսք ունի, ինչպես 13-րդ դարում էր:

 

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված այդ թաղամասում իր անմահ երգերը հնչեցրած աշուղ Սայաթ-Նովան, տաճարի պատերին իր անջնջելի հետքերը թողած գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, նշանավոր հայազգի զորավարներ Լորիս-Մելիքովը, Արզաս Տեր-Ղուկասովն եւ այլք:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ վերականգնումն ու ամրացումը, իրականում եկեղեցին ծանր վիճակում էր. այն մեծ ճաքեր ուներ, հիմքը խարխլված էր, ներսի որմնանկարները աղավաղված էին, իսկ կապտականաչավուն ջնարակված գմբեթը փակված էր ցինկապատ թիթեղով:

 

 

Նրա գնահատմամբ. «Այսօր, Սուրբ Գեւորգի նման շքեղ եկեղեցի, կարծում եմ հայերս չունենք: Այսօր կարող ենք ասել, որ եկեղեցին իդեալական տեսք ու ամրություն ունի. ամենայն խորությամբ ամրացվել են Սուրբ Գեւորգի հիմքերը, տաճարն արդեն մի քանի հարյուր տարի կապրի: Իրականում մեծ ուշադրություն է դարձվել շինության ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը մեծ վտանգ էին ներկայացնում, ողողում էին տաճարի հիմքը, քայքայում պատերի աղյուսե շարվածքը: Այսպիսով, ամրացվել է եկեղեցու հիմքը, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:

Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ այս գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, (տաճարը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով), հիմնական դոնորներ՝ Ալբերտ Ավդոլյանը (ռուսաստանցի խոշոր գործարար եւ մեկենաս, որը ակտիվ բարեգործական նախագծեր է իրականացնում Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս), Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիիլ Խաչատուրովը, ինչպես նաեւ Վարդանյանների ընտանիքը: Քանի որ վիրահայության կյանքում խոշոր դերակատարություն ունեցող Սուրբ Գեւորգը՝ Թբիլիսիի հայության հոգեւոր, մշակութային եւ լուսավորչական կարեւորագույն կենտրոնը՝ իրեն նորից վերագտել է»:

 

Ի դեպ, Թբիլիսիում գործող մյուս հայկական եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինը, նույնպես ճարտարապետական հրաշալի մի կառույց է, որը կառուցվել է դեռևս 1805 թվականին, վաղարշապատցի վարպետների ձեռքերով ու թբիլիսցիների ծախսերով: 

Թբիլիսիի կենտրոնական, հեղինակավոր ու հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու (այժմ՝ Սուրբ Էջմիածին) կառուցման և հետագա վերանորոգությունների մասին պահպանվել են թե´ արխիվային վավերագրեր և սկզբնաղբյուրներ, թե´ եկեղեցու պատերին առկա արձանագրություններ: Մասնավորապես եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում 1815 թվականին կազմված և Ներսես Աշտարակեցուն ներկայացված Տեր-Հովհան քահ. Մարտիրոսովի զեկուցագիրը և Էգնատե Իոսելիանիի 1837 թվականին կազմած Թիֆլիսի եկեղեցիների նկարագրությունը: Հիմնադրման հավանական տարեթիվ է համարվում 1805/1806 թվականը, որի մասին գրում է պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկը «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» աշխատության մեջ:


2002 թվականից, Վիրահայոց թեմի առաջնորդությունը ստանձնած Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, 2004 թվականին կազմվել են նաեւ Սուրբ Էջմիածին եկեղեցու վերանորոգման նախագծերը: 2006 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Արգենտինայի հայության համատեղ ջանքերով կազմվել է նոր նախագիծ: Փլուզման ենթակա եկեղեցին հիմնանորոգվել է 2006-2010–ական թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ:
«Մենք նույն կերպ պահում եւ փայփայում ենք մեր Սուրբ Էջմիածինը, որի բակում ի դեպ, տարիներ առաջ, շնորհիվ մեր ռուսաստաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Այն առաջինն էր Թբիլիսիում: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում և այն հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի նմանօրինակն է (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան):


Մեկ անգամ եւս, կրկին հարգելով միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակը, Վիրահայոց թեմը, թբիլիսահայությունը իրենց երախտագիտությունն են հայտնում Հրաչյա Պողոսյանին՝ նրա ազգային մեծ նվիրումի ու ավանդի համար, ովքեր ամեն տեղ կարողանում են թողնել հայկական հետքն ու ձեռագիրը»,-եզրափակեց Տեր Վազգեն Միրզախանյանը:


Թբիլիսի-Երեւան

Fnews.am 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan