«Դուք գիծ անցաք, իշխանությունները կարող են և պարտվել, պետությունը՝ ոչ». Արարատ Միրզոյանը՝ պաշտոնյաների ձայնագրության մասին
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը:
«Դուք գիծ անցաք։ Իշխանությունների դեմ քաղաքական պայքարի և հակապետական գործունեության միջև նուրբ սահմանը։
Դե ինչ, իշխանությունները կարող են և պարտվել, պետությունը՝ ոչ»,-գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման օրը:
Հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնյաներն անդրադարձել էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման հիմքերին:
Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը երեկ հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ պարզաբանելով տեղի ունեցածը:
Ավելի ուշ, Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ընթացքում սկանդալին ևս մեկ անգամ անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգ էր տվել:
«Հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»:
