Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան
«Երևանի հանրություն» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանն ընտրությունից առաջ բոլորին կոչ արեց ակտիվ մասնակցել քվեարկությանը:
«Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և ուզում եմ իմ վստահությունը հայտնել, որ կանցնեն արդար և ազնիվ: Կոչ եմ անուն բոլորին գալ ընտրատեղամասեր, ընտրություն կատարել, դա, կարծում եմ, մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում»,-ասաց նա:
Թարխանյանը նշեց, որ այսօր երևանցիներն ի վերջո հնարավորություն ունեցան համապատասխան իրենց նախասիրությունների ընտրություն կատարել:
