«Էլի թաղի տղերքի, մեծ փողեր ունեցողի, ոչ գաղափարական, ոչ ծրագրային ընտրություններ են լինելու». Արմեն Վարդանյան
Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հասներ նրան, որ ԱԺ-ն ընդուներ ընտրական օրենսգիրքը, հետո նոր հրաժարական տար, որ ռեյտինգային համակարգով ընտրություններ չանցկացվեին: Հիմա վերադառնում ենք էլի հին, արատավոր ռեյտինգային համակարգին, որը լրիվ անկանխատեսելի ընտրություններ ա բերելու: Էլի թաղի տղերքի, մեծ փողեր ունեցողի, ոչ գաղափարական, ոչ ծրագրային ընտրություններ են լինելու»: