Դոլարի փոխարժեքը մոտենում է 488 դրամի սահմանագծին. Թանկացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 487.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.28 դրամ (աճել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.98 դրամ (աճել է 2.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0.05 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 231.13 դրամ, ոսկի՝ 19,328.71 դրամ, պլատին՝ 13,536.76 դրամ: