«Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայացնում». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի շուրջ քննարկումների մասին
«Եղել է քննարկում, կարծիքների բախում: Ո՞վ է ասել՝ բոլորը պետք է միակարծիք լինեն բոլոր հարցերում: Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայացնում», այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ քննարկումներին:
Արարատ Միրզոյանն առաջարկել է առաջնորդվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունով, քանի որ ինքն այդ հանդիպմանը ներկա չի եղել:
«Համոզված ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»,- ասել է Ա. Միրզոյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը երերուն չեն:
