Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ. Սվիտալսկի
«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրինպատակն է վստահ լինել, որ ընտրություններում քաղաքացիների քվեները չեն գողացվի, այսօր ծրագրի մեկնարկին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մի վաճառեք ձեր ձայները, կաշառք մի վերցրեք, ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին», - ասաց նա:
Պյոտր Սվիտալսկին բոլորին կոչ արեց չբռնվել ատելության խոսքի:
«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ ու օրինակ լինեն այլ երկրների համար», - նշեց նա:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն էլ ասաց, թե վստահ են՝ այս ընտրություններն, իսկապես, լինելու են լավագույն ընտրություննեը Հայաստանում:
«Մենք վստահ ենք սրանում», - ասաց նա:
Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիխոսքով՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի նպատակն է, որ ընտրողները վստահ լինեն՝ իրենց քվեներն այդ օրը հաշվի կառնեն:
«Պետք է վստահ լինել, որ խաղադաշտը հավասար է բոլորի համար, ատելության խոսք չպետք է լինի», - ասաց նա:
