Թալանի մեջ թաթախված, գործ տվողներին շարունակում եմ պնդել, որ ժողովրդի ունեցածը գողացած որևէ անձ պատասխանատվությունից չի խուսափելու.Առուշ Առուշանյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը.
Ես հասկանում եմ մի շարք լրատվամիջոցների էժանագին աշխատանքի դրդապատճառները և նախընտրական շրջանում առիթից օգտվող, թալանի մեջ թաթախված, գործ տվողներին, բայց շարունակում եմ պնդել, որ ժողովրդի ունեցածը գողացած որևէ անձ պատասխանատվությունից չի խուսափելու, ինչպես խոստացել էի դեռ ամսիներ առաջ, գողացվածը հետ եմ վերադարձնելու՝ անկախ նրանից, թե ինչ են պատմում թերթերին: Դրանով վաղուց ենք սկսել զբաղվել, առաջիկայում արդյունքը կերևա:
Հերթական հոդվածն է պատվիրվել և արդեն մի քանի օր է կեղծ լուրեր են շրջանառվում, որ Խնձորեսկ բնակավայրում ծեծի եմ ենթարկվել))))):
Իմ անձը արատավորել ցանկացող հոդվածագրին և պատվիրատուին հիշեցնեմ, որ բավարար ուժ և համարձակություն ունեմ, որպեսզի թույլ չտամ, որ նախ որևէ կոնֆլիկտային իրավիճակ հասունանա, ապա որևէ մեկն անգամ մտքի ծայրով անցկացնի կամ երազի, որ կարող է հանկարծ ինձ մատով դիպչել, հակառակ դեպքում, ամենախստագույն պատժին կարժանանար: