1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականների զենքով չկռվեինք, ու ապրիլյան քառօրյա պատերազմ էլ չունենայինք...

Դեկտեմբերի 9-ը պատմական օր էր Հայաստան աշխարհի համար: 
Վերջապես մեր երկրում տեղի ունեցան ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Երբ չկար ընտրակաշառք, ռեպրեսիաներ, ու ուղղորդումներ: 
Երբ չկար կրիմինալ ու թաղի խուժան: Վերջապես՝ հաղթողը ժողովուրդն էր, այլ ոչ թե «հույսի գազելներն» ու անթիվ-անհամար հանգուցյալները...Չկային սադիստ-ռեցեդեվիստ մարզային իշխանիկնեը, պանաման նվաճած գեներալիկները, չկար Դոն Ֆրանկլին Գոնսալեսը, եւ վերջապես չկային նախկին հրոսկախմբերը: 

Ներսից էր լինելու փրկությունը, եւ այդպես էլ եղավ:


ՀՀ քաղաքացին՝ իր ընտրությամբ, իր քայլով, դաշտից հեռացրեց պոռոտախոս ու ամբարտավան այն քաղաքական միավորներին ու գործիչներից շատերին, ովքեր տարիներ շարունակ հանրային շահ «տեսությունից» կառչած ՝ մտածել են բացառապես սեփական շահի, ու էլի շահի մասին:


Հանրային-քաղաքական կյանքում այդ հատվածի փեշակը ամբիոններից դատարկ կրակոցն է եղել, բայց ոչ երբեք գաղափարական ու թիրախային պայքարը՝ինչպես իրենք են ասում երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ: Այդ սուպեր զրոներից շատերը, ովքեր այսօր խաղատախտակից դուրս են թռել, հանկարծ սկսել են դեմքի լուրջ արտահայտությամբ ճամարտակել Արցախյան հիմնահարցի, հայոց բանակի պատրաստվածության, հայ-ռուսական հարաբերությունների, եւ խնամքով (տարիներով) փաթեթավորված այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին է օրինակ ՀՀ քաղաքացու տարրական բարեկեցության հարցը, եւ կամ օրինակ քանի ընտանիք է այսօր այպես ասած՝ «հացին կակա ասում»… 
Բա ա՛յ խելոքներ, երբ որ ձիու թամբին էիք. ու «մեկին դեսը, մեկին դենը բոթելով ղոչաղ էիք աշխատում», դուխ արեցի՞ք, գոնե հարսանիքներին տրնգի պարելիս հարցնել. «թե բա շե՛ֆ ջան, տեսնես մեր քաղաքացիներն այսօր սոված ե՞ն, թե՞ ծարավ: Տեսնես երկրում մուրացիկները թիվը ավելացե՞լ, թե՞պակասել է, տեսնես քանի՞ անօթեւան մանուկ՝ այսօր սոված կամ կուշտ քնեց…»


Հարցնո՞ւմ էիք. օրինակ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած ազատամարտիկին ինչո՞ւ էին օրը ցերեկով, իր իսկ հայրենիքում ջարդում-փշրում ու արյունլվա անում: Չէ ո՞ր այդ նույն թշնամին, մեր կռված տղաներից շատերի անունը լսելուց անգամ՝ սարսռում էր: 
Արցախից եք խոսում, անվտանգությունից եք խոսում, բա չէի՞ք իմանաում, որ թշնամին հետեւում ու տեսնում էր, որ սեփական երկիրը ատամներով պահող ազատամարտիկը ոնց էր ծեծվում՝ ու այդ կերպ «խրախուսվում»՝Ձեր նախկին հրեշավորների կողմից…Թե էն ժամանակ. ոչ տեսնում էիք, ոչ լսում:

Եւ հետո «պրիզնատ» գալիս էի՞ք, որ տարեց մի թոշակառուի հարցին անգամ «լայաղ չէիք անում» պատասխանելու անգամ, փոխարենը Ձեր մանկլավիկներին հրահանգում էիք՝ «դեմներն առնեն»:

Հիմա, պարոնա՛յք մերժվածներ, ժողովուրդն էլ Ձեր «դեմն առավ», ու թույլ չտվեց, որ այլեւս բարձր ամբիոններից վճռեք ազգի ու պետության ճակատագիրը:
Պարզապես ժողովուրդը Ձեզ այդ ՄԱՆԴԱՏԸ չտվեց, ու էլի՝մերժեց: Էդ որ ասում եք. ժողովուրդը մերժեց Փաշինյանին՝ չարաչար սխալվում եք, որովհետեւ ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացին ապացուցեց, որ մերժելու ձեւն էլ գիտի, տեղն էլ:
Ժողովուրդը ոչ թե Փաշինյանին է մերժել, այլ Ձեր ձեռքից՝ մուրճն էլ, մեխն էլ, նալն էլ, վերցրել եւ տվել է Փաշինյանին:

Ու հիմա ինչպես կասեր դասականը. բա հինգ տոկոսի շեմն անգամ չհաղթահարած միավորը, իրավունք ունի՞ ժողովրդի անունից խոսելու, իրավունք ունի Արցախի հարցում դավադրության տեսություններ փնտրելու: Իրավունք ունի՞ արհեսատական եւ անհիմն մանիպուլյացիաներ անելու: Իհարկե չունի. Ֆրանկլին Գոնսալեսը վկա…

Որ երկրի, ժողովրդի, Արցախի մասին էդքան մտահոգ տղերք եք եղել, բա ինչի՞ ենք 80-ականների զենքով կռվել, ու պահածոների տարաների հույսին մնացել, ինչի՞ ենք թույլ տվել, որ գեներալիտետը՝ դառնա բիզնեսմեն ինչի՞ ենք անընդհատ մուրացել՝ անունը դնելով, թե բա մեր պաշտպանական դիրքերն ենք ամրացնում:
Հիմի էլ. երբ տեսաք, որ ժողովրդի կողմից նոկաուտի եք ենթարկվել, աղաղակում եք՝ թե բա Արցախի հարցը…

Կամ էլ թե չէ. որիդ պոչը քաշում են՝ հանկարծ բարեգործ ու ազգի պատրիոտ եք դառնում: Հենց բռնվում եք՝ասում եք բարեգործ ենք. պատրաստ ենք մեր թագավորության մի մասնիկը տալ, միայն թե «մորթիներս չփչանա»:


Մեկդ պատրաստ է սեփական ապարանքը նվիրաբերել պետությանը, Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նման «շեդրի» չինովնիկը պատրաստակամություն է հայտնում Ծաղկաձորում գտնվող իր «Golden Palace» հյուրանոցը նվիրաբերել , մեկ ուրիշը պատրաստ է հրաժարվել սեփական ագարակներից ու եզներից, միայն թե հարց է առաջանում. ո՞ւր էին էս ազգասեր, Արցախասեր, Հայաստանասեր միլիոնատեր չինովնիկները, երբ նույն Արցախի սահմանին հայ զինվորը մարմինը կենդանի վահան դարձրած կռիվ էր տալիս: Ո՞ւր էին սրանք ապրիլյան քառօրյայի օրերին: 
Դե որ էդ միլիոնները չդարսեիք՝ գուցե 80-ականների զենքով չկռվեինք, ու ապրիլյան քառօրյա էլ չունենայինք: Բա էդ ժամանակ, Ձեր մեջ մի հատ ԱՂԱ տղա չգտնվե՞ց՝գոնե պետությունից, ժողովրդից մաշկածը նվիրատվություն անելու, եւ թշնամու դեմն առնելու…

Ամեն մեկիդ կրած ժամացույցը՝ մի թնդանոթ արժե, ամեն մեկիդ ուղեկցող գերթանկարժեք մեքենաները մի տանկ արժեն: էլ չասեմ, որ եթե զինվորը 80-ականների զենքով է կռվում, էն էլ նիսյայով, դուք Ձեր դղյակներում «2080»-ականների տեխնիկայով եք զինվում…
Ու հիմա այսքանից հետո, դուք դեռ համարձակվում եք Արցախի անուն տա՞լ: Դուք ոչ միայն պետք է Ձեր ունեցածից հրաժարվեք ու Ձեր ավարը վերադարձնեք պետությանը, այլ նաեւ պետք է խստագույնս պատժվեք, ու պատասխան տաք օրենքի առաջ՝ թե որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով, եւ ինչի՞ հաշվին եք դիզել այդ միլիարդները: (Այս թեմային դեռ կանդրադառնամ:

Հ.Գ 

Իսկ հիմա. Ձեր մեղքերը, սխալներն ու ձախողումները մի փորձեք բերել ու փաթաթել օրվա իշխանությունների վզին:


Փաշինյանը, ում շողքի հետ կռիվ եք տալիս որտեղ պատահի, (միջանկյալ ակնարկելով հայ-ռուսական հարաբերությունները), հիշեցնեմ, որ ՀՀ-ի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, նա դեռ Ձեր նիսյաները պիտի փակի, հետո նոր մտածի՝ գալիք մարտահրվաերների մասին:

Տո, ա՛յ Ֆրանկլին Գոնսալեսներ…

 

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan