1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գիրք նվիրված Մարտակերտցի հերոսին.Լույս է տեսել Մանուշակ Ստեփանյանի (Իշխանուհի Մանե) Մարտակերտցի Տիգրանը (Կյաժը) գիրքը

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն  տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Այսպիսով՝ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Նշված հերոսների շարքին է պատկանում ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանն, ով չխնայելով կյանքը մինչև վերջ պայքարեց հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ՝այն ետ շպրտելով հայկական դիրքերից: Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի գյուղ Հոռոմում, Մխիթար Պողոսյանի և Սիլվա Մանասյանի ընտանիքում։Չնայած դժվարություներին, մայրը ոչինչ չէր խնայել, որ զավակները՝ Տարոնն ու Տիգրանը, նա կրտսերն էր, ստանան լավագույն կրթություն՝ Հոռոմից գնացել են Գյումրի երաշտությամբ և սպորտով զբաղվելու համար, սակայն երկուսն էլ ընտրել են հայրենապաշտպան մասնագիտություն:1999 թվականին ընդունվել է Հոռոմի միջնակարգ դպրոցը։ Այն ավարտել է 2009 թվականին:2010 -2014 թվականները սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։Զբաղվել է կինգ բոքսով, կարատե սպորտաձևերով:2014 թվականից ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտում։2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, պարգևատրվել է անվանական դաշույնով՝ ՀՀ նախագահի կողմից:2016 թվականի մայիսի 28-ին Տիգրանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:2016 թվականի մարտի 27-ին Տիգրանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի «Արիության» պետական մեդալով:2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից, սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։2017 թվականի ապրիլի 26–ին Տիգրան Պողոսյանի ընտանիքի կողմից Հոռոմ գյուղում տեղադրվել է  խաչքար ի հիշատակ Տիգրանի և բոլոր հերոսների հիշատակին:Նույն թվականի ապրիլի 18–ին Հոռոմ դպրոցի բակում Տիգրան Պողոսյանի հիշատակին բացվեց ապրիլյան պատերազմի հերոսների անվանական ծառուղի:Մայրը պատմում է, երբ գիշերը 00-00 ժամին հեռուստաեթերով հնչում էր Հայաստանի հիմնը, Տիգրանն արագ եղբոր ուսին խբելով ասում էր. Վեր վեր, ըսիգ մեր նման տղեքի՝ զիվորների համար է: Տարոնն ավարտել է Ոստիկանական ակադեմիան, իսկ Տիգրանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Մայրը պատմում է, որ մի օր որդին դպրոցից տուն գալով հայտարարում է Ռազմական ինստիտում սովորելու իր ցանկությունը: Այդ օրը դպրոցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչներ են հյուրընկալվել, ներկայացրել ինստիտուտում կրթություն ստանալու իմաստն ու նպատակը և հայրենասիրությամբ դաստիարակված Տիգրանի մոտ առաջացրել հայրենիքի պաշտպան զինվորը դառնալու ցանկությունը: Ավարտելուն պես ցանկանում է ծառայությունն անցկացնել Տոնաշենում՝ Եղնիկներում, սակայն նրան գործուղում են Մարտակերտի N զորամաս: Զորամասում միանգամից նրան սիրում են, թե զինվորները, թե սպայական անձնակազմը:  Այսպիսով վերջերս հանդիպեցի իմ լավագույն բարեկամներից մեկին՝սիրված մտավորական Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե կազմակերպությունն ի դեմս՝նրա նախագահ, սիրված մտավորական Մանուշակ Ստեփանյանին: Նա պատմեց մի շատ հետաքրքիր գրքի մասին,որը նվիրված է մեր օրերի հերոսներից մեկին՝Մարտակերտցի Տիգրանին (Կյաժ):

Նա պատմեց,որ կյանքի է կոչվել  ևս մի կյանքի պատմություն, որը մեզ տանում է անմահություն։ Գրքի հովանավորը ֆրանսիաբնակ  Ստելլա Դավթյան֊Կիրակոսյանն է ,իսկ խմբագիրն Արմեն Ավանեսյանը։Մի քանի խոսքով նա պատմեց,գրքի հավաքագրական ու ստեղծման աշխատանքների մասին:Ամեն սպայի, զինվորի ըտանիքների հետ ծանոթությունը, իրոք, մի դժվար քննություն է, որտեղ այդպես էլ պատասխան չես գտնում: Ապրիլյան պատերազմը, կարծես բոլորին միանգամից ավելի ու ավելի հասունացրեց, թմբիրից արթնացրեց ողջ հայությանը: Ծանր էր, երբ իմացա, թե ինչ իրավիճակում է զոհվել Տիգրանը՝ կյանք է տվել կյանքեր փրկելու համար: Սկսեցի ուսումնասիրել նրա ֆեյսբուքյան էջը՝ լուսավոր մի մարդ, արևի շողերով ողողված ոսկեհեր, կապուտաչյա հայորդին խրոխտ կանգնած է սահմանին, իր ժառանգություն թողած գրառումով՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ: Այդպես էլ արեց, չմտածելով, որ տանն իրեն սպասում են ընտանիքն ու գեղեցկուհի հարսնացուն՝ չքնաղ Մարին: ։ Տիգրանը սիրել է կրկնել՝ «Ամենալավն այն տղաներն են, ովքեր դիրք են պահում»:

Եվ այսպիսով բոլորս ս.թ դեկտեմբերի 21-ին Երևանում ականատեսն եղանք այս քաջորդու մասին պատմող Մանուշակ Ստեփանյանի (Իշխանուհի Մանե)՞՞Մարտակերտցի Տիգրանը (Կյաժը)՞՞ գրքի շնորհանդեսին:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,հասարակական ու քաղաքական գործիչներ,բարձրաստիճան զինվորականներ, հերոսածին մայրեր՝իրենց հարգանքի տուրքը մատուցելու սիրված հերոսի ու հայորդու հիշատակին ու երախտիքի խոսքեր ասելու սիրված մտավորական ու հայրենասեր Մանուշակ Ստեփանյանին՝հայրանանվեր գործն արժանապատիվ կատարելու համար:Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ, ինչպես շնորհանդեսը վարում էր սիրված մտավորական,գրքի հեղինակի՝Մանուշակ Ստեփանյանի որդի Արամ Մելիքյանը: Միջոցառման մեկնարկը տրվեց գրքի հեղինակի ելույթով,որի ժամանակ նա բոլոր ներկաների համար ընթերցեց ամբողջ գիրքը:

Ելույթ ունեցան նաև գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը, հերոսի մայր Սիլվա Մանասյանը, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի Անձնակազմի Հետ Տարվող Աշխատանքների բաժնի պետ գնդապետ Սամվել Խաչատրյանը, Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասին հեռուստահաղորդումների ու վավերագրական ֆիլմերի հեղինակ ու վարող Քրիստինե Պետրոսյանը, հայ հասարակական-քաղաքական գործիչ   Լարիսա Ալավերդյանը և այլք: Միջոցառման ժամանակ գեղեցիկ հայրենասիրական երգեր կատարեց սիրված երգիչ Դավիթ Խաչատրյանն,իսկ Տիգրանի գրած բանաստեղծությունները հնչեցին փոքրիկ 8 տարեկան Մարիամ Մինասյանի շուրթերից: Միջոցառման վերջում կազմակերպիչներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում նա կներկայացնի մեր օրերի մեկ այլ հերոսի կյանքն ու անցած մարտական ուղին:Գարիկ Ավետիսյան

Լուսանկարը՝ Սիրարփի Կարապետյանի

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan