Քաղաքացի Եղոյանին խորհուրդ կտանք այցելել գրադարան` ինչը, ի դեպ, չի հակասում դմփ-դմփ-հու գաղափարախոսությանը.iravunk.com
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադարձել է` աշխատանքային ժամերին անձնական հետաքրքրություններով զբաղվելուն` ԶԼՄ-ների արձագանքին: Հիշեցնենք, պարոն Եղոյանը, ով` ինքը ջանք չէր խնայում ասելով, որ նա հետաքրքրվում է ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվություններով` զուտ որպես ՀՀ քաղաքացի, այսօր իր պաշտոնական էջում` ինքն իրեն հակասող գրառում է կատարել, մասնավորապես նշելով. «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը»:
Հունվարի 1-ից շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առևտրի նկատմամբ. քաղաքապետ
Վերոհիշյալով, պարոն Եղոյանը մեկ անգամ եւս ապացուցում է, որ իր հետաքրքրությունները ԶԼՄ-ները կարող էին բավարարել մինչեւ ընթացիկ տարվա մարտ ամիսը: Ու, բնական է, որ ներկայումս նրա հետաքրքրություններին հագուրդ տալ չէինք կարող: Բայց եւ այնպես, պարոն Եղոյանը որոշել է վերջում հետեւյալ անպատասխանատու հայտարարությունը անել. «Կարող եմ ենթադրել, որ այն լրատվամիջոցները, որոնք դժգոհում են իմ այս հիշեցումից, իրենց ընթերցողից թաքցնելու բան ունեն, ինչը շատ մտահոգիչ է»:
Հ.Գ. Առհասարակ նորմալ երկրներում, որտեղ իշխանությունն ընտրվում է ոչ բռնի կերպով` լրատվամիջոցներն են հետաքրքրվում պաշտնոյանների ունեցվածքով, ֆինանսական դրությամբ: Ինչպես օրինակ, շատ բնական կլիներ, որ մենք հետաքրքրվեինք պարոն Եղոյանից, թե ի՞նչ ունեցվածք ունի նա, ի՞նչպես է այն վաստակել, որքա՞ն աշխատավարձ է ստանում, ի՞նչ է ուտում, որ խանութներից է օգտվում եւ այլն:
Իսկ, եթե այնումանայնիվ, պարոն Եղոյանին, որպես շարքային քաղաքացի հետաքրքրում է ԶԼՄ-ների ֆինանսական շարժը` դա նա կարող էր անել ավելի արդյունավետ տարբերակով` ոչ թե զանգերի վրա ժամանակ ծախսելով: Օրինակ, գնալ գրադարան(- քանի դեռ օպտիմալացումը չի հասել դեռ գրադարաններին. Ի,Ա. ), ինչը ի դեպ որեւէ կերպ չի հակասում դմփ-դմփ հու գաղափարախոսության առաջխաղացմանը եւ տեսնել, մեր տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Իսկ, այսօր Ձեր հետաքրքրությունը` դիտվում է, որպես ոչ այլ ինչ քան` ազատ խոսքի նկատմամբ ճնշման փորձ: Բա ուր մնաց` ժողովրդավարության, ազատ խոսքի մասին Ձեր եւ Ձեր քաղաքական թիմի` բարձրագոչ հայտարարությունները:
