Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ. Աննա Նաղդալյան
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպումը:
