Արցախի ու Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացումը բոլորիս սուրբ գործն է. Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն (ֆոտո)
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի ու Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացումը բոլորիս սուրբ գործն է: Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Արցախում այս ուղղությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ արդյունավետ աշխատում ենք, ինչը հիմք է տալիս վստահ պնդելու, որ առաջիկա տարիներին այս ուղղությամբ տեսանելի արդյունքներ կունենանք: Հենվելով երկար տարիների ընթացքում մեր փոխգործակցության փորձի և ձևավորված գերազանց աշխատանքային հարաբերությունների վրա աշխատելու ենք շարունակել ու զարգացնել մեր բոլոր նախաձեռնությունները»։
Գրառմանը կից Ղարամյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք արված են, ինչպես նշել է նա, արված է «Հայաստանի արցախյան հատվածի հարավ-արևելյան սահմանում»: