ՌԴ-ն գործադրում է նշանակալի ջանքեր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում. Զախարովա
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գործադրում է նշանակալի, վճռական ջանքեր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Ռուսաստանը միշտ համարել է և շարունակում է այն համարել մեծ ողբերգություն: Աջակցելով կողմերին՝ մեր երկիրը ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար: Տարածաշրջանում մեր քաղաքականության շրջանակում մենք հետագայում էլ առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու այս հարցին»,-ասաց Մարիա Զախարովան: