1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Գդալով հարվածել է ատամներիս, ինչպես նաև ձեռքով՝ դեմքիս, ձեռքերով բացում էր բերանս, հայհոյում էր և տաք ճաշը լցրեց դեմքիս»,-պատում է զինվորը

forrights.am-ը գրում է.Ես դժվարանում էի խոսել, ուշագնաց էի լինում, ընկնում էի, իսկ բժիշկներն ինձ տանում, գցում էին մահճակալիս վրա, բուժօգնություն չէին ցուցաբերում և ասում էին՝ «կամ կմեռնի կամ սաղ կմնա»»

Կանազի հոսպիտալում անմարդկային վերաբերմունքի արժանացած զինծառայող Յուրիկ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

«Իմ վստահորդ Յուրիկ Բրոյանը 2018թ օգոստոս ամսից սկսած, երբ զորակոչվել է բանակ, պարբերաբար արժանացել է անմարդկային վերաբերմունքի, թե՛ Մարտակերտի զորամասում, թե «Կանազ»-ի հոսպիտալում, և թե՛ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում»,-  Forrights-ին մանրամասնեց Հայարփի Սարգսյանը՝ նշելով, որ ՌՈ  ընդունիչ-բաշխիչում գտնվելու ժամանակ պետ Գրիգորյանը հայհոյել է իր վստահորդին, քաշքշել և հարվածել։

«Մարտակերտի զորամասում 2 շաբաթ ծառայելուց հետո ինձ ծեծել է «Բադ» մականունով մայորը»,-այս մասին փաստաբանին պատմել է Յուրիկ Բրոյանը` փոխանցելով մանրամասները։

Այսպիսով, նշված մայորը երկու սպաների հետ իրենց մոտ են կանչել Յուրիկ Բրոյանին և հրահանգել  գետնից հավաքել թափված ծխախոտները, սակայն վերջինս հրաժարվել է կատարել նրանաց պահանջը, որից  հետո «Բադ» մականունով մայորը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին:

«Հետո գլխապտույտ ունեցա,  քթիցս արյուն եկավ և ես ընկա գետնին։ Ընկնելուց հետո մայորը ձեռքերով և ոտքերով հարվածել է մարմնիս տարբեր մասերին, նաև գլխիս»,-նշել է Յուրիկ Բրոյանը, անդրանառնալով նաև դեպքին ներկա երկու սպաներին,-«Այդ ընթացքում ինձ քաշքշել են, սակայն չեմ հիշում՝  հարվածել են, թե՝ ոչ»։

Ծեծի ենթարկելուց հետո Յուրիկ Բրոյանը արթնացել է կապոտում՝ ցավերի ու կապտուկների մեջ, զրկված բուժօգնությունից, որտեղ նրան պահել են երեք օր, մինչև կապտուկները կանցնեին:։ Հետագայում նրան տեղափոխել են բուժկետ։

Վատ վերաբերմունքի արդյունքում Բրոյանը ինքնավնասում է կատարել, որից հետո, ն ույն օրը,   Յուրիկ Բրոյանին տեղափոխել են  Մարտակերտի, ապա Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրան չեն ընդունել, տարել են Ստեփանակերտի հոգեբուժարան, որից հետո նրան կրկին տեղափոխել են, այս անգամ արդեն Երևանի «Կանազ» հոսպիտալ:

«Կանազ»-ի հոսպիտալոմ գտնվելու օրերին Յուրիկ Բրոյանի վիճակը գնալով վատանում էր, սակայն գտնվելու օրից ընդհամենը մեկ շաբաթ անց նոր վերջինիս ինչ-որ դեղահաբ են տալիս.

«Ես դժվարանում էի խոսել, ուշագնաց էի լինում, ընկնում էի, իսկ բժիշկները ինձ տանում, գցում էին մահճակալիս վրա և բուժօգնություն չէին ցուցաբերում, ասում էին՝ «կամ կմեռնի կամ սաղ կմնա» և ծիծաղում էին ինձ վրա»,-պատմել է Յուրիկ Բրոյանը, մանրամասնելով, որ 2 ամիս հոսպիտալում գտնվելու ընթացում նրան ներարկումներ են կատարել 5 անգամ, որից հետո վերջինիս մարմինը պարալիզացվել էր:

«Այդ ներարկումներից հետո չկարողացա խոսել, կուչ էի եկել, գլուխս սկսեց ցնցվել»,-պատմել է զինծառայողը։

«Աշխարհը փուլ ա եկել ձև ես բռնում»

«Ես դժվարությամբ էի քայլում, իսկ բժիշկ Սուջոյանն ասում էր՝ «տենց լավ չի, ավելի դանդաղ քայլի, աշխարհը փուլ ա եկել ձև ես բռնում»»,-պատմել է Յուրիկ Բրոյանը՝ ներկայացնելով «Կանազ»-ի հոսպիտալում իր նկատմամբ բժիշկ Մերի Սուջոյանի վերաբերմունքը.

«Մերի Սուջոյանը բոլորի մոտ  միտումնավոր ինձ սիմուլյանտ էր ասում, ասում էր՝ բոլորի հետ խոսում եմ, իսկ հենց իրեն տեսնում եմ, սկսում եմ չխոսել»։

Կանազի հոսպիտալից Յուրիկ Բրոյանին տեղափոխում են Ռազմական ոստիկանություն.

«Ինձ պետի սենյակ տարան: Գրիգորյանը ինձ վրա գոռգռաց և ասաց՝ «հլը դզվի զինվոր, էս ի՞նչ ձև ա»,-մանրամասնեց նա։

«Տաք ճաշը լցրեց դեմքիս »

Հաջորդ առավոտյան  ժամը  5-6-ի սահմաններում, նրան արթնացրել են ՌՈ աշխատակիցները, որից հետո Գրիգորյանը հարվածելով Յուրիկ Բրոյանին՝ քաշել է և գցել գետնին, տարել ճաշարան և ստիպել է ճաշ ուտել:

«Գդալով հարվածել է ատամներիս, ինչպես նաև ձեռքով՝ դեմքիս, ձեռքերով բացում էր բերանս, հայհոյում էր և տաք ճաշը լցրեց դեմքիս»,-պատմել է Բրոյանը՝ նշելով, որ վատ վերաբերմունքը եղել է ոչ միայն պետի կողմից, այլ նաև աշխատակիցների։

Մոտ մեկ ամիս զինծառայողը լողանալու հնարավորություն չի ունեցել, ինքն ի վիճակի չէր, դժվարությամբ էր տեղաշարժվում, ձեռքերը պարալիզված էին, գլուխը ցնցումների մեջ էր. «Լողացրել են 1 անգամ՝ փաստաբանի ՌՈ գալուց հետո»։

Յուրի Բրոյանը Սովետաշենի հոգեբուժարանում, ենթարկվել է  փորձաքննության:։ հաջորդ շաբաթ կտրամադրվի փորձագիտական եզրակացությունը: Հավելենք նաև, որ մոտ 5 ամիս չխոսելուց հետո, Յուրիկ Բրոյանը «Էրեբունի» հիվանդանոցում կարճատև բուժման արդյունքում սկսել է խոսել։

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտել է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշել «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչել են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել բանակ: Նրան բանակ զորակոչելու օրինականությունը դատարանում վիճարկում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

մանրամասն՝այստեղ: 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan